07:39 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
12120

Ռուսաստանի երրորդ ռակետը խոստովանել է, որ չէր ուզում անձնական կյանքն ու թենիսը խառնել իրար, սակայն քանի դեռ այդպես է ստացվել, ստիպված կլինի հարմարվել։

ԵՐԵՎԱՆ, 4 Փետրվար — Sputnik. Ռուսաստանյան թենիսի «հույս» Կարեն Խաչանովը պատմել է` ինչու է որոշել վաղ տարիքում ընտանիք կազմել։

Khach Me If You Can. թենիսիստ Խաչանովը հաղթարշավից հետո նոր բայ է հորինել. լուսանկար

Նա Վերոնիկա Շկլյաևայի հետ ամուսնացել է 2016 թվականի ապրիլին, երբ դեռ ընդամենը 19 տարեկան էր։ Իսկ անցած տարվա սեպտեմբերին զույգը որդի ունեցավ։

«Յուրաքանչյուր մարդ իր բնավորությունն ու հայացքներն ունի։ Ես ուզում էի երջանիկ լինել։ Կինս միշտ կողքիս է, իսկ հիմա մենք որդի ունենք։ Ամեն ինչ լավ է դասավորվում, և ես աշխատում եմ չխառնել անձնական կյանքն ու թենիսը... Սակայն եթե այդպես ստացվում է, պետք է հարմարվել։ Ես շատ երջանիկ մարդ եմ, և թենիսն այստեղ նույնիսկ կապ չունի»,– Խաչանովի խոսքերն է փոխանցում Gulf News–ը։

Նշենք, որ Խաչանովն ու կինն ընկերություն են անում գրեթե մանկությունից։

Կարեն Խաչանով․ «Երբ խաղում եմ ԱՄՆ-ում, տրիբունաներում միշտ տեսնում եմ հայկական դրոշները»

Ինչ վերաբերում է մարզիկի կարիերային` պարբերականը նշում է, որ Խաչանովը վճռական է տրամադրված. «Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկը, որը ներկայում Դուբայում է ապրում, հույս ունի, որ հիանալի ելույթ կունենա Dubai Duty Free թենիսի առաջնության ժամանակ, որն անցկացվելու է այս ամիս»։

Պորտալը հիշեցնում է, որ նախորդ խաղաշրջանը մարզիկի համար այնքան էլ հաջող չէր։

«Մեծ ցանկություն ունեմ այստեղ լավ խաղ ցուցադրելու, սակայն ամեն անգամ ինչ–որ բան այնպես չէր գնում։ Ես իսկապես չգիտեմ` ինչը։ Գուցե ես պարզապես դեռ այստեղի պայմաններին չեմ հարմարվել... Սակայն հույս ունեմ, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի, քանի որ ամբողջ դեկտեմբեր պատրաստվել եմ այս խաղաշրջանին», – Ռուսաստանի երրորդ ռակետի խոսքերն է մեջբերում Gulf News–ը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը, որն արդեն ավարտվել է, նա երրորդ շրջանում զիջեց ավստրալացի Նիկ Կիրյոսին։

Լույս աշխարհ է եկել Կարեն Խաչանովի առաջնեկը. թենիսիստը լուսանկար է հրապարակել

Ըստ թեմայի

Շոու`թենիսի կորտում. սկյուռիկը հանկարծակիի է բերել մարզիկներին. տեսանյութ
«Միշտ ատել եմ թենիսը»․ Անդրե Աղասիի գիրքը հրատարակվել է հայերեն տարբերակով
Խոշոր շահում. Սերենա Ուիլյամսը Օքլենդի թենիսի մրցաշարում հաղթեց Ջեսիկա Պեգուլային
թեգերը:
ընտանիք, Ռուսաստան, թենիս, Կարեն Խաչանով

Գլխավոր թեմաներ