21:52 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Չորս հայ ծանրորդներ ավարտել են իրենց ելույթներն Իրանում անցկացված վարկանիշային մրցաշարում:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Իրանի Ռաշտ քաղաքում փետրվարի 1-ից փետրվարի 4-ն անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում աշխարհի կրկնակի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանն արծաթե մեդալներ են նվաճել։ 

Սիմոն Մարտիրոսյանը մրցումներին մասնակցել է +109  քաշային կարգում: Այս քաշային կարգում մեր մարզիկը, կարելի է ասել, փորձում է իր ուժերը, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը երկու անգամ նա նվաճել է 109 կգ քաշային կարգում:

Սիմոն Մարտիրոսյանն առաջին անգամ պայքարի մեջ մտավ գերծանր(+109) քաշային կարգում ու երկամարտի 410կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Սիմոնի համար այս արդյունքը, անկասկած, համեստ է համարվում: 2019 թվականին աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը 109կգ քաշային կարգում աշխարհի ռեկորդ սահմանեց բարձրացնելով 199կգ, իսկ երկամարտում էլ ցույց տվեց  429կգ արդյունք: Նշենք, որ ամենայն հավանականությամբ Սիմոնը Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես կգա 109կգ քաշային կարգում

Հակոբ Մկրտչյանը, որը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է ոչ օլիմպիական համարվող 89կգ քաշային կարգում, փորձում է իր ուժերն օլիմպիական մրցումների ծրագրում ընդգրկված 96կգ քաշային կարգում: Իրանում Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց  345կգ (155+190) արդյունքը և զբաղեցրեց երկրորդ տեղը:

222 մեդալ` մեկ տարվա ընթացքում. հայկական սպորտի նվաճումները 2019 թվականին

Իրանցում անցկացված վարկանիշային մրցումներում մրցահարթակ դուրս եկավ նաև Անդրանիկ Կարապետյանը, որը 81կգ քաշային կարգում միայն պոկում վարժությունում կարողացավ մեդալ վաստակել: Բարձրացնելով 160կգ` նա դարձավ ոսկե մեդալակիր այս վարժությունում, բայց երկամարտում ցույց տվեց չորրորդ արդյունքը: Հայաստանի հավաքականի մյուս ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը գերծանր քաշային կարգում մրցումներին մեկնել էր, բայց չմասնակցեց:

Հայտնի է` ովքեր են Հայաստանի 10 լավագույն մարզիկները

Վարկանիշային մրցումները յուրաքանչյուր մարզիկի ու երկրի հավաքականի հնարավորությունն են տալիս միավորներ վաստակել օլիմպիական խաղերում հնարավորին շատ մարզիկներ ունենալու համար: Իրանում և՛ Սիմոն Մարտիրոսյանը, և՛ Հակոբ Մկրտչյանը հանդես եկան իրենց համար նոր քաշային կարգերում: Նման մրցումները բոլոր մարզիկների համար նաև նախապատրաստական բնույթ են կրում:

Փետրվարի 11-ին էլ անցկացվելու է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, որը նույնպես կարևոր նպատակ է հետապնդելու` օլիմպիադայից առաջ ստուգել մեր մարզիկների մարզավիճակը և գնահատել իրական հնարավորությունները:

Ըստ թեմայի

Սիմոն Մարտիրոսյանը կարող է օլիմպիական չեմպիոն հռչակվել
«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը
Հայ ընկերոջ հետ ձերբակալված Ռուսաստանի չեմպիոնին հեռացրել են բռնցքամարտի հավաքականից
թեգերը:
Հակոբ Մկրտչյան, օլիմպիադա, մեդալ, Իրանի Իսլամական Հանրապետություն, մարզիկ, ծանրամարտ, Սիմոն Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ