06:17 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
59820

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, դուրս գալով հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, լուրջ հայտ էր ներկայացրել իր մեդալների հավաքածուն չեմպիոնականով ավելացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 7։1 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլի դեմ։
Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին ամեն ինչ արեց ոսկե մեդալ շահելու համար: Բայց Ալեքսանյանին հաղթել հնարավոր չէր: Արթուրը հաղթեց ու Հայաստանին ոսկե երկրորդ մեդալը բերեց Եվրոպայի առաջնությունից:

Այն, որ 97կգ քաշային կարգի մրցաշարում, առավել ևս եզրափակիչում հաղթողի հիմնական հավակնորդը Արթուր Ալեքսանյանն էր, ոչ ոք չէր կասկածում: Մեր փորձառու ըմբիշը հոգնեցրեց մրցակցին ու երկրորդ մրցափուլում հասավ իր նպատակին` վաստակելով յոթ միավոր և հինգերորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթել էր թուրք Չենկ Իլդեմին, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 9:0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էլ «Սպիտակ արջն» իր առավելությունը ֆին Մատտի Կուսմանենի նկատմամբ արտահայտեց 8:1 հաշվով:

  • Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
    Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն
    © Sputnik / Hasmik Grigoryan

1 / 5
© Sputnik / Hasmik Grigoryan
Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ վաստակեց և դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Այսպիսով` Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հատեց վերջնագիծը: Հայաստանի հավաքականը նվաճեց երկուական ոսկե և բրոնզե մեդալ: Առջևում օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերն են։ Առայժմ Հայաստանի ըմբիշներն ունեն օլիմպիական երկու վարկանիշ՝ 77կգ և 97կգ քաշային կարգերում:

Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Ըստ թեմայի

Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին
8։0. Գևորգ Ղարիբյանը հաղթեց ու անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Չեմպիոնի որդին չեմպիոն դարձավ. Էդմոնդ Նազարյանը ոսկի նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Կարապետ Չալյանը Եվրոպայի առաջնության մեդալակիր է
թեգերը:
մեդալ, հաղթանակ, ըմբշամարտիկ, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության, Արթուր Ալեքսանյան

Գլխավոր թեմաներ