06:33 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Հայ երեք ըմբիշները հնարավորություն ունեին բրոնզե մեդալ նվաճելու, բայց դա հաջողվեց միայն Արսեն Հարությունյանին: Մարզպետ Գալստյանը և Լևան Բերիանիձեն իրենց գոտեմարտերում պարտվեցին:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն դժվարին գոտեմարտում կարծես հաղթում էր ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին, սակայն  գոտեմարտի ավարտից չորս վայրկյան առաջ մրցակցին հաջողվեց միավոր վաստակել, ու չնայած հավասար՝ 2:2 հաշվին, հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն:

Բերիանիեձեն մրցաշարը հաղթանակով էր սկսել` 4:1 հաշվով առավելության հասնելով ռումինացի Դանիել Չինտոանի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Բերիանիեձեն դժվարին գոտեմարտում 3:0 հաշվով հաղթանակի էր հասել գերմանացի Նիկ Մատուհինի նկատմամբ ու եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել լեհ Ռոբերտ Բառանի հետ: Վերջինս հաղթանակի հասավ 9:0 հաշվով, ու Բերիանիձեն երրորդ տեղի համար մրցեց ադրբեջանցի Մագոմեդովի հետ:

Հաղթանակը շատ մոտ էր մեր ըմբիշին, սակայն ակնթարթային հանգստությունը վերածվեց պարտության: Մագոմեդովը կարողացավ դուրս հրել մեր ըմբիշին աշխատանքային գոտուց ու մեկ միավոր վաստակեց, ինչն էլ վճռորոշը դարձավ գոտեմարտում:

«Չեմպիոն, միշտ առաջ». «Սպիտակ արջը» շնորհակալություն է հայտնել երկրպագուներին. լուսանկար

92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանն առաջին գոտեմարտում 15:2 հաշվով հաղթանակի էր հասել ուկրաինացի Ռոման Ռիչկոյի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում էլ Գալստյանը շատ ակտիվ էր ու կարողացել էր առավելության հասնել հույն Անգելոս Կուկլարիսի նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը շվեյցարացի Սամուել Շեռերերն էր, որն էլ հաղթեց 7:0 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 1:7 հաշվով պարտություն կրեց Բելառուսը ներկայացնող Ամիրհաջի Մահամեդովից:

Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ 61 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթանակի հասնելով հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամբ: Այսպիսով, ազատ ոճի Հայաստանի հավաքականը  Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ:

Ըստ թեմայի

Չալյանը պարտվեց, Նազարյանը հաղթեց. երկու դեպքում էլ` ադրբեջանցիներին
Կարապետ Չալյանը կիսաեզրափակիչում է, 4 ըմբիշ դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից
Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց
Ղարիբյանը քառորդ եզրափակիչում է. «Սպիտակ արջը» մեկնարկելու է թուրք ըմբիշի դեմ գոտեմարտով
թեգերը:
չեմպիոն, հաղթանակ, Պարտություն, ըմբիշ, Եվրոպայի ըմբշամարտի առաջնության

Գլխավոր թեմաներ