07:16 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
17001

2012 թվականից Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի Նազարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

1996 թվականի Ատլանտային օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանը, ներկայացնելով Հայաստանը, դարձավ չեմպիոն։ Հետո նա դարձավ Բուլղարիայի քաղաքացի և 2000 թվականին ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: 2012 թվականից Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է:

«Ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում». Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է

Ըստ թեմայի

Արսեն Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեց
«Օլիմպիադայից հետո 2-իդ էլ կամուսնացնենք». Գյումրու քաղաքապետն ընդունեց հաղթած ըմբիշներին
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում
թեգերը:
Արմեն Սարգսյան, չեմպիոն, օլիմպիադա, Նիկոլ Փաշինյան, պարգևատրում, Վարչապետ, Նախագահ, սպորտ

Գլխավոր թեմաներ