07:26 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
55 0 0

«Հոֆենհայմ» ակումբը վիրահատության մասին որոշում է կայացրել, քանի որ Սարգիս Ադամյանը ոտքի հետ կապված խնդիր ուներ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի անդամ ու «Հոֆենհայմ» գերմանական ակումբի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի աջ կոճը կվիրահատեն։

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» հաղթաթուղթն է

Ակումբի պաշտոնական կայքում գրված է, որ վիրահատությունը կանցկացվի փետրվարի 25–ին Մուրնաուում։ Որոշվել է վիրահատություն անցկացնել, քանի որ ֆուտբոլիստն անընդհատ խնդիրներ ուներ ոտքի հետ։ 26–ամյա ֆուտբոլիստի ապաքինումը ժամանակ կպահանջի։

«Հուսով ենք` շուտ կապաքինվես, Սարգիս»,–նշված է ակումբի հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ ակումբի ղեկավարությունը կհայտնի` երբ Ադամանը շարք կվերադառնա։

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Ռոգենսբուրգից» Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» տեղափոխվեց 2019–2020 մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Օրեր առաջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ Սարգիս Ադամյանը չորս միավոր զիջեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին և լավագույնների ցուցակում 104 միավորով երկրորդն էր:

Սարգիս Ադամյանն ու ընկերուհին երեխայի՞ են սպասում

Ըստ թեմայի

Նա երկու անգամ ստիպեց խաղը սկսել կենտրոնից. մյունխենյան թիմում դեռ երկար կհիշեն Ադամյանին
Մխիթարյանը չկա, ո՞վ է հանդես գալու ավագի թևկապով. Խաշմանյանը ամփոփել է մարզումները
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզվում է Հունաստանի խաղից առաջ. վառ կադրեր
թեգերը:
վիրահատություն, ֆուտբոլ, Սարգիս Ադամյան

Գլխավոր թեմաներ