15:23 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (271)
103 0 0

ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանի գործակալ Միլո Ռայոլան փորձում է երկարաձգել «Ռոմայի» հետ նրա պայմանագիրը ևս մեկ խաղաշրջանով, իսկ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ Իտալիայում անգամ ավելի ցածր աշխատավարձով։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ վարձակալության իրավունքով հանդես է գալիս իտալական «Ռոմայում», պատմել է, որ կգերադասեր մնալ Իտալիայում, փոխանցում է The Times-ը։

Հենրիխ Մխիթարյանը նորից աչքի է ընկնում «Ռոմայի» կազմում

«Այստեղ ինձ շատ ավելի լավ եմ զգում, որովհետև այստեղ մենք իմ բնութագրին համապատասխանող ֆուտբոլ ենք խաղում։ Ես գերադասում եմ Պաուլո Ֆոնսեկայի ֆուտբոլը: Նա ուզում է միշտ գնդակը մեզ մոտ տեսնել, և, իհարկե, ինձ դուր է գալիս այդ խաղաոճը։ Այս պահին չեմ կարող ոչինչ ասել ակումբում իմ ապագայի մասին, քանի որ խաղաշրջանը կանգ է առել։ Մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և թե ինչ կլինի ամռանը»,-ասել է Մխիթարյանը։

Նշվում է,որ Մխիթարյանի գործակալ Միլո Ռայոլան փորձում է ևս մի խաղաշրջանով երկարաձգել Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Մխիթրայանը նաև պատրաստ է մնալ Հռոմում ավելի ցածր աշխատավարձով։

Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կկնքի՞ «Ռոմայի» հետ. «Արսենալը» 25 միլիոն եվրո է պահանջում

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (271)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ
«Արսենալը» կարող է հրաժեշտ տալ Մխիթարյանին․ «գայլերը» միայն ուրախ կլինեն
Ինչպես են իրենց զգում Հռոմում գտնվող Հենրիխ Մխիթարյանն ու նրա ընտանիքը
թեգերը:
Արսենալ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Իտալիա, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ