04:37 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
420 0 0

Պատմության մեջ օլիմպիական խաղերը հետաձգվել են միայն համաշխարհային պատերազմների ժամանակ: Սա առաջին դեպքն է, երբ սպորտային ամենամեծ փառատոնը հետաձգվեց համավարակի պատճառով:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հայաստանի օլիմպիականները, որոնք արդեն իրավունք էին վաստակել  Տոկիոյում հանդես գալու համար, գտնում եմ, որ այս պահին խաղերի հետաձգումն անհրաժեշտ քայլ էր:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ասում է, որ ՄՕԿ որոշումը՝ խաղերի հետաձգման վերաբերյալ ժամանակի հրամայականն էր:

«Իհարկե մարզական առումով ցանկալի չէր, որ օլիմպիադան չկայանար, բայց մարդկային կյանքն ու առողջությունն ամենակարևորն են աշխարհում: Խաթարվեցին մեր պլանները մարզվելու հարցում, բայց դա վերականգնելի երևույթ է, իսկ մարդկային առողջությունն անգին է: Բոլորին առողջություն եմ մաղթում»,-ասաց հայտնի մարզիկը և խոստացավ,  հաշվի առնելով իրավիճակը, մարզվել, երբ հնարավորություն լինի ու նպատակ դնել հաղթել օլիմպիական խաղերում, թող դա լինի 2021-ին:

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  հավաքականի ու Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ է գտնում, որ ՄՕԿ-ը ճիշտ որոշում է կայացրել:

«Ներկայումս աշխարհում տիրող իրավիճակում այլ բան չէր էլ սպասվում: Օլիմպիական խաղերը միայն մարզիկների համար չեն: Չէ որ կան նաև երկրպագուներ: Հետևաբար համաճարակային իրավիճակում օլիմպիադայի անցկացումը չէր էլ ստացվի: Կարևորը մարդկանց առողջությունն է: Հիմա աշխարհը պայքարում է վիրուսի դեմ, ու հաղթանակի հասնելուց հետո մենք արդեն կկենտրոնանք մեր հաղթանակների վրա»,-ասաց մարզիչը՝ հավելելով, որ  մարզչական տեսանկյունից օլիմպիդայի հետաձգումը նոր խնդիրներ է բերել:

«Հոգեբանական հզոր աջակցություն է». օլիմպիադայի մրցանակակիրները` ցմահ պատվովճարների մասին

Մինչև հետաձգման որոշումը մշաված ծրագրով առաջ էին գնում, իսկ հիմա դեռևս չգիտեն, թե երբ են լիարժեք մարզվելու, երբ են վարկանիշային մրցումների մասնակցելու: «Հիմա կարծես թե գիշերով դուրս ենք եկել ճամփա ու չգիտենք թե որտեղ փոս կա, որտեղ ջուր: Բայց որ ճանապարհն անցնելու ենք, միանշանակ է»- ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Օլիմպիադայի մեկնարկից դեռ վեց ամիս առաջ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց, որ 77 կգ քաշային կարգում Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Հիմա Չալյանը Գյումրիում է ու իր նորամուտն օլիմպիական խաղերում պատրաստվում է նշել մեկ տարի անց:

«Ես մեծ ոգևորությամբ էի պատրաստվում օլիմպիական խաղերին: Կար մարզման համար նախատեսված ծրագիր, ու մարզիչների հետ մեկտեղ հետևողական անում էիք այն, ինչ հարկավոր էր Տոկիոյում լավ հանդես գալու համար: Հիմա ամեն ինչ փոխվեց՝ մարզումային ծրագիրը, մարզվելու հնարվորությունները: Բայց հավատում եմ, որ մարդկությունը կհաղթարհի այս չարիքը: Սպորտային չինովնիկներին շատ լավ եմ հասկանում: Այլընտրանք չկար, որովհետև նժարին դրված է ոչ մեկ մարդու, այլ մարդկության ճակատագիրը, նրանց  առողջությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Չալյանը: Մարզիկը նշում է, որ այս ամենը հաղթահարելուց հետո պետք է մտածեն մարզման ծրագրերը փոխելու ու նախապատրաստվելու մասին:

Հնարավոր չէ նորմալ պայմաններ ապահովել մարզումների համար. Ջուլֆալակյանը՝ օլիմպիադայի մասին

Հիշեցնենք, որ Հայաստանի մարզիկները չորս վարկանիշ ունեն, չհաշվված ծանրամարտի հավաքականի չորս քվոտաները: Հունահռոմեական ոճի ըմբաշամարտում օլիմպիական խաղերի վարկանիշ են վաստկել Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: Բայց այս թիվը կարող է աճել, որովհետև առջևում վարկանիշային մրցաշարերն են տարբեր մարզաձևերում:

Նշենք, որ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են մեկ տարով և կկայանան  2021 թվականի ամռանը:

Ըստ թեմայի

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ
Ըմբշամարտիկները վերադարձան. «Զվարթնոցում» նրանց դիմավորեցին չեմպիոններին վայել ձևով
թեգերը:
կորոնավիրուս, ըմբշամարտիկ, Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, Տոկիո, Օլիմպիական խաղեր

Գլխավոր թեմաներ