07:21 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (904)
24 0 0

Ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, մարզիչների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 10%-20%-ով։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի-Sputnik. Իսպանական «Ռեալ» ակումբի ֆուտբոլի և բասկետբոլի թիմերի ֆուտբոլիստներն ու մարզիչները համաձայնել են աշխատավարձերի կրճատմանը։ Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, մարզիչների և տարբեր ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձերը կկրճատվեն 10%-20%-ով։ Պատճառը նոր կորոնավիրուսի համավարակի բերած տնտեսական հետևանքներն են։

Ակումբի հաղորդմամբ՝ սա հակաճգնաժամային քայլ է, որը հնարավորություն կտա խուսափելու աշխատակիցների թվի կրճատումից, հաղթահարելու ֆինանսական այն իրավիճակը, որն առաջացել է եկամուտների նվազման պատճառով. խաղերը հետաձգվել են, հետևաբար ակումբը դադարեցրել է կոմերցիոն գործունեությունը։

«Ռեալը» հպարտանում է իր մեծ ընտանիքի բոլոր անդամներով, նրանց մշակույթով և արժեհամակարգով, որը շատ կարևոր է հատկապես նման դժվարին ժամանակներում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Այս որոշումը նրանք պատասխանատու և օրինակելի են համարում և հավելում, այսկերպ նաև ակումբի անդամներն ու երկրպագուները ցանկանում են իրենց սերն ու համերաշխությունը ցույց տալ նրանց, ովքեր անմիջականորեն տուժել են կորոնավիրուսից, հատկապես նրանց, ովքեր կորցրել են ընտանիքի անդամի կամ սիրելի մարդու։

Նրանք իրենց ուժն ու աջակցությունն են առաջարկել կորոնավիրուսի դեմ պայքարում և համոզմունք են հայտնել, որ միասին կհաղթահարեն դժվարությունները։

Զիդանը մարզման շտապելիս վթարի է ենթարկվել. ինչո՞ւ է վթարի մասնակիցը սելֆի խնդրել նրա հետ

Նշենք, որ ներկայում կորոնավիրուսի վարակակիրների թվով Իսպանիան երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո։ Worldometers-ի վերջին տվյալներով՝ այս պահին երկրում 153․222 վարակի դեպք է գրանցվել, 15․447 մահ, ապաքինվածների թիվը 52․165 է։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)
թեգերը:
աշխատավարձ, մարզիկ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ