18:42 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Մինչև մարզումները սկսելը թեստավորվելու են ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև ակումբների բոլոր աշխատակիցները:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՀ պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի հայկական ակումբները կարող են սկսել իրենց մարզումները ապրիլի 23-ից:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՀՖՖ-ին հատկացվելու են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա երեք օրերի ընթացքում բաժանվելու են Բարձրագույն և Առաջին խմբերի թիմերին: Մինչև մարզումները սկսելը թեստավորվելու են ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև ակումբների բոլոր աշխատակիցները:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել էին մարտի 13-ից: Մեկ ամսից ավելի հարկադիր պարապուրդի մատնվելուց հետո թիմերը հնարավորություն կստանան մարզվել:

«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

Բարձրագույն և առաջին խմբերի յուրաքանչյուր թիմի մարզմանը,  ըստ ձեռք բերված համաձայնության, կարող են մասնակցել առավելագույնը 20 անձ՝  ներառյալ ֆուտբոլիստները, մարզիչները, և սպասարկող անձնակազմը:

Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը

Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես կամ հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։

Ըստ թեմայի

«Ճերմակ արջը» զուգարանի թղթով ֆուտբոլ է խաղում. զվարճալի տեսանյութ
Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը
«Միլանը» իրոք հետաքրքրված է արգենտինահայ ֆուտբոլիստով․ Բալեկյանը մանրամասներ է հայտնել
թեգերը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

Գլխավոր թեմաներ