21:07 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (287)
299 0 0

«Ռոմայի» մարզիչը մեկնաբանել է իտալական ակումբում Հենրիխ Մխիթարյանի հետագա մասնակցության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik.  Իտալական «Ռոմա» ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ուզում է թիմում թողնել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Տեղեկությունը հայտնում է Corrirere dello Sport իտալական պարբերականը։

«Այդ մասին ես խոսել եմ նախկինում և հաստատում եմ հիմա. ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա ևս ուզում է դա։ Այժմ մեզ մոտ հարկադիր դադար է, սակայն շուտով այդ մասին անհրաժեշտ կլինի խոսել «Արսենալի» հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծ ֆուտբոլիստ է և մեծ մարդ», –Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրն ավարտվում է 2020-ի ամռանը, սակայն հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը ցանկանում է վերջնականապես տեղափոխվել Իտալիա և խաղալ հռոմեացիների թիմի կազմում: Նրան աջակցում է նաև «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան։

Մխիթարյանը պատրա՞ստ է քիչ ստանալ, բայց մնալ «Ռոմայում». Հենրիխի տրանսֆերային ոդիսականը

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)

Ըստ թեմայի

Ինքնամեկուսացած Հենրիխ Մխիթարյանը «հարցազրույց» է անցկացրել երկրպագուների հետ. տեսանյութ
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
FIGC նախագահը չի ուզում Մխիթարյանի ու Ա սերիայի «մահվան» պատճառ դառնալ
թեգերը:
ֆուտբոլիստ, մարզիչ, Իտալիա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ