21:22 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.49
  • GBP606.25
  • EUR539.28
  • RUB7.02
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը ներառվել է «Զենիթի» «լեգեոներների հավաքականի» հիմնական կազմում, իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին` պահեստայինների։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողներ Սարգիս Հովսեփյանն ու Ռոման Բերեզովսկին ներառվել են Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» օտարերկրյա խաղացողների թիմի կազմում։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի Twitter–յան էջում։

«Զենիթի» խորհրդանշական թիմում են հայտնվել տարբեր տարիների օտարերկրյա խաղացողներ։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, թե քանի խաղաշրջան են նրանք անցկացրել իրենց ազգային հավաքականների կազմում որպես «Զենիթի» խաղացող։

Աջ պաշտպան Սարգիս Հովսեփյանը ներառվել է «Զենիթի» «լեգեոներների հավաքականի» հիմնական կազմում, իսկ դարպասապահ Ռոման Բերեզովսկին` պահեստայինների։

Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Պետերբուրգյան ակումբի հաշվարկով` Հովսեփյանը, «զենիթցի» լինելով, Հայաստանի հավաքականի կազմում 29 խաղ է անցկացրել, Բերեզովսկին` 25։ Ռեկորդակիր է դարձել կիսապաշտպան Ակսել Վիտսելը (50 խաղ Բելգիայի կազմում որպես «Զենիթի» խաղացող)։

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի կազմում 132 խաղ է անցկացրել, Ռոման Բերեզովսկին ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 94 անգամ։

Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ

Ըստ թեմայի

Չեմպիոնի տիտղոսն ու երկրաշարժը. ինչպես գյումրեցի մարզիկը մեկ օրում Կանադայից Երևան հասավ
«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից
Բազմոցն էլ կարող է մարզասարք դառնալ․ լուսանկարներ մարզիկների կարանտինային մարզումներից
թեգերը:
Ռոման Բերեզովսկի, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ