14:29 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
60010

Ուղիղ 25 տարի առաջ մայիսի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր առաջին գոլը խփեց պաշտոնական խաղերում` «Հրազդան» կենտրոնական ստադիոնում գրավելով Մակեդոնիայի ընտրանու դարպասը: Պատմական գոլի հեղինակ Ռազմիկ Գրիգորյանը Sputnik Արմենիային պատմել է այդ խաղի մանրամասները:

Խաչիկ Չախոյան   Sputnik Արմենիա

Մտածված հարված

Եվրոպայի 1996 թվականի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը մակեդոնացիներին հյուրընկալելուց առաջ արդեն չորս հանդիպում անցկացրել էր, կրել երեք պարտություն ու մեկ խաղում էլ ոչ ոքի ավարտել: Մինչև Մակեդոնիայի հետ հանդիպումը մեր թիմը դեռևս ոչ մի անգամ չէր կարողացել գրավել մրցակցի դարպասը։

«Այդ խաղին Արմեն Շահգելդյանը երկու մրցակցի շրջանցեց, ու ես նրանից փոխանցում ուզեցի: Արմենն ամեն ինչ լավ տեսնելով` գնդակը գլորեց ինձ, իսկ ես մինչև փոխանցումն արդեն որոշել էի, որ միանգամից հարվածելու եմ: Հարվածեցի ոտնաթաթի դրսի մասով, ու ամբողջ թիմով ցնծացինք»,- իր խփած գոլն է հիշում Գրիգորյանը:

Ուժեղ ու անփորձ թիմը

90-ականներին Հայաստանի հավաքականն իր կազմով բավականին ուժեղ թիմ էր: Համենայնդեպս, այդ տարիներին ազգային հավաքականում խաղալու համար յուրաքանչյուր ֆուտբոլիստ մեծ մրցակցության մեջ էր հայտնվում: Նախկին ԽՍՀՄ –ի ֆուտբոլային դպրոցի սաները կարող էին լուրջ արդյունքների հասնել, բայց միջազգային խաղերի փորձը հավասար էր զրոյի: 1996 թվականին անկախ Հայաստանի առաջին հավաքական թիմը մտավ պայքարի մեջ միջազգային ասպարեզում։

Размик Григорян и Марадонна
© Sputnik / Хачик Чахоян
Ռազմիկ Գրիգորյանը և Մարադոնան

«Ուժեղ թիմ էինք անկասկած, բայց երբեք չէինք խաղացել Եվրոպայի կամ աշխարհի ընտրական փուլերում, ու խաղից խաղ դա զգացվում էր: Իզուր չէ, որ Մակեդոնիային հաղթում էինք 2:0 հաշվով, բայց չկարողացանք պահպանել հաղթական հաշիվն ու մեծ հիասթափություն ապրեցինք, որովհետև այն ավարտվեց 2։2 հաշվով» - ասում է Գրիգորյանը:

Հնարամիտ Դարբինյանը

Եվրոպայի 1996 թվականի ընտրական փուլի առաջին խաղում մեր հավաքականը մրցեց Բելգիայի ընտրանու հետ: Այդ ծանր ժամանակներում մեր ֆուտբոլիստները նույնիսկ մարզահագուստ չունեին:Վաղամեռիկ Համլետ Մխիթարյանի (Հենրիխ Մխիթարյանի հայրը) ջանքերով մեր հավաքականը ստացավ խաղային և, այսպես ասած, շքերթային մարզահագուստ, բայց թիմը չուներ մարզվելու համար նախատեսված համազգեստ։

«Բելգիայի ընտրանու հետ խաղից առաջ մենք նախախաղային մարզում էինք, անցկացնում, բայց քանի որ մարզվելու հավաքական համազգեստ չունեինք, ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել տարբեր մարզահագուստներով: Մարզումից հետո լրագրողները անմիջապես բարդ հարց տվեցին հավաքականի մարզիչ Սամվել Դարբինյանին, թե ինչու է այսպես խայտաբղետ հագուստով մարզվում մեր թիմը: Դարբինյանը իրեն չկորցնելով պատասխանեց, որ հավաքականում ավանդույթ կա` խաղից առաջ թիմը մարզվում է այն մարզահագուստով, որը յուրաքանչյուր ֆուտբոլիստ ընտրում է իր համար»,- ժպտալով հիշում է Գրիգորյանը:

0:2.  ոչ ոքի՞, թե՞ հաղթանա՞կ

Եվրո 1996 ընտրական փուլի Հայաստան-Բելգիա հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով: Պետք է նշել, որ մեր ընտրանին որպես նորեկ շատ լավ տպավորություն թողեց ուժեղ մրցակցի հետ խաղում։ «Խաղից հետո հայկական համայնքը մեզ հրավիրել էր հանդիպման: Այդ խաղը ռադիոյով մեկնաբանել էր Սուրեն Բաղդասարյանը։ Ավտոբուսի մեջ մենք լսում էինք ձայնագրությունը, Բաղդասարյանը այնքան էմոցիոնալ էր հաղորդում, որ թվում էր մենք բացահայտ առավելություն ունեինք բելգիացների նկատմամբ (ժպտում է):Երբ մենք մոտեցանք, համայնքի ներկայացուցիչները ծափահարեցին, ոմանք նույնիսկ գոռում էին՝ մեր հերոսները: Հավաքականի պաշտպան Վարդան Խաչատրյանը այդ պահին ասեց. «Բելգիայի հետ 0:2-ը ես գիտեի ոչ ոքի է, պարզվում է` հաղթանակ է»,- ծիծաղով պատմում է Գրիգորյանը:

Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

Ռազմիկ Գրիգորյանը մինչև օրս էլ ֆուտբոլից անբաժան է: Աշխատելով գլխավոր մարզչի օգնական «Ուլիսում», «Արարատում», «Արարատ-Արմենիայում», «Լոռիում» և Հայաստանի ազգային հավաքականում` հայտնի ֆուտբոլիստը հիմա «Դիլիջանի» գլխավոր մարզիչն է ու լուրջ նպատակներ ունի իր առջև դրված:

Ըստ թեմայի

Մրցավարներն առնվազն 5 մեդալ են «խլել» հայ ըմբիշից, կամ ինչպես գորգին հայտնվեցին 3 մարզիկ
Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը
թեգերը:
ֆուտբոլիստ, ֆուտբոլ, գոլ, Հայաստանի ազգային հավաքական, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ