16:22 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (100)
71 0 0

Լևոն Արոնյանն Ալեքսանդր Գրիշչուկի հետ միկրոխաղը պարտությամբ էր սկսել, բայց երրորդ պարտիայում հավասարեցրել է հաշիվը, իսկ վեցերորդում` հաղթել սև խաղաքարերով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար խաղացող Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարը, որը կազմակերպել է ամերիկյան Սենտ Լուիս քաղաքի շախմատային ակումբը։

Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ միկրոխաղը, որը բաղկացած էր վեց պարտիայից, Արոնյանը պարտությամբ էր սկսել, սակայն երրորդ պարտիայում հավասարեցրել էր հաշիվը, իսկ վեցերորդում` հաղթել սև խաղաքարերով։ Երկրորդ, չորրորդ և հինգերորդ պարտիաները ոչ–ոքի են ավարտվել։

​Մրցաշարի կանոնների համաձայն` Արոնյանն ու Գրիշչուկը ևս 6 պարտիա կխաղան` վիճարկելով կիսաեզրափակիչի ուղեգիրը։

Քառորդ եզրափակիչի մյուս խաղերում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթել է ամերիկացի Ջեֆրի Սյոնգին (4,5:3,5), ԱՄՆ–ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն` ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավին (5,5:2,5), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան էլ` մյուս ամերիկացուն` Լենիեր Դոմինգեսին։

Քոնոր ՄաքԳրեգորը 3-րդ անգամ հայտարարեց կարիերայի ավարտի մասին. այս անգամ` ինչո՞ւ

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 265 հազար դոլար է։

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (100)

Ըստ թեմայի

«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
«Սեր կորավ, սիրտս ճեղքվեց»․ հայ հայտնիների գրառումները՝ Արոնյանի կնոջ մահվան մասին
Անգամ Լևոն Արոնյանն է խնդիրներ ունենում. Սարգսյանը` շախմատիստների մասին
թեգերը:
շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ