00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր Խորենի սպասումով. ժամանակն է, որ նա սկսի գրել սեփական կենսագրության նոր գլուխը

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցХорен Байрамян
Хорен Байрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախանձելի հաճախականությամբ մամուլում հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանը հերթական առաջարկն է արել Բայրամյանին, իսկ ֆուտբոլիստը դեռ որոշել է սպասել։ Սայլը տեղից այդպես էլ չի շարժվում։

Մաքսիմ Օգնեննի, Sputnik

Կիսապաշտպան Խորեն Բայրամյանին «որսալու» հերթական շրջանը կարելի է համարել բացված։ Խոսքը Ռուսաստանի և Եվրոպայի ակումբային գրասենյակներում պայքարի մասին չէ, այստեղ ավելի բարձր մակարդակով է պայքար ընթանում։ Կիսապաշտպանը կհամաձայնի՞ փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը, կխաղա՞ Հենրիխ Մխիթարյանի հետ նույն թիմում, թե՞ կհրաժարվի նման հնարավորությունից և կսպասի Չերչեսովի հավաքականի հրավերին։

Круче Брюса Ли: новый рекорд Манвела Мамояна - Sputnik Արմենիա
Ավելի հզոր, քան Բրյուս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին

Երեկ Ռուսական ֆուտբոլային միության գործադիր կոմիտեի նիստից հետո կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը հաստատեց, որ ԵԱՏՄ անդամ-երկրների ֆուտբոլիստները նոր խաղաշրջանում լեգեոներներ չեն համարվի Ռուսաստանի առաջնությունում։ Հայաստանի և Ռուսաստանի հետ մեկտեղ ԵԱՏՄ անդամ են նաև Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Կազմի ռոտացիայի ժամանակ ակումբներին ցուցաբերվող ակնհայտ օգնությունից բացի` այս որոշումը կարող է ավելի լուրջ հետևանքների և հետաքրքիր փոփոխությունների հանգեցնել։ Իսկ առաջամարտիկ կարող է դառնալ Երևանից 250 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում ծնված «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

Տևական ժամանակ է` խոսվում է, որ ֆուտբոլիստն ուզում է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում։ Նախանձելի հաճախականությամբ մամուլում հոդվածներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանը նրան հերթական առաջարկն է արել, բայց ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել։

Եվ հարցն այն չէ, թե Խորենը վախենում է այդ առաջամարտիկը դառնալ, չի կարողանում գնահատել ռիսկերն ու վախենում է կորցնել Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու հիպոթետիկ հնարավորությունը։ Նրա մի քանի ընկերներն արդեն համաձայնել են փոխել հավաքականը։ Ե՛վ Դավիթ Յուրչենկոն, և՛ Արշակ Կորյանը նույնիսկ չեն սպասել լեգեոներների մասին որոշմանը և նախապատվությունը տվել են իրենց արմատներին ու Հայաստանի հավաքականին։

Դեռ երկու տարի առաջ կիսապաշտպանը հայտարարել էր, որ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով։ Խնդիրներից մեկն այն էր, որ նա լեգեոներ էր համարվելու և ընկնելու էր լիմիտի տակ` դրանից բխող բոլոր քիչ հեռանկարային հնարավորություններով (ռուսական ֆուտբոլային շուկայում)։

Борьба за мяч в отборочном матче чемпионата Европы по футболу 2020 между сборными командами Армении и Италии - Sputnik Արմենիա
Հայաստանցի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի օգոստոսից

Բազմաթիվ փորձագետների կարծիքով` ֆուտբոլիստի ուղերձն ակնհայտ էր. նա հուսով է, որ կհայտնվի Չերչեսովի հավաքականում ու Հայաստանի հավաքականի մասին դեռ չի մտածում։ Ռուսաստանի «երիտասարդական» թիմում խաղալով, Հայաստանի հավաքականի շտաբից հրավեր ստանալով` Բայրամյանը որոշել է չշտապել։

Հայկական հավաքականի ցուցաբերած հետաքրքրության մասին և՛ անձամբ Խորենն էր խոսում դեռևս 2018 թվականին, և՛ հայտնի սպորտային լրագրող Նոբել Առուստամյանը այս տարվա գարնանը։ Առաջարկն արվել է, սպասում են ֆուտբոլիստի պատասխանին։

Սակայն Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կարծում է, որ իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ։ Գուցե պատճառը կարանտինն է, և արդեն հուլիս–օգոստոսին նորություններ կլինեն։

Ամեն դեպքում ֆուտբոլիստը մի օր պետք է որոշում կայացնի։ Իմ կարծիքով` Բայրամյանի համար հիմա դա անելու ամենահարմար ժամանակն է։ Այո, իհարկե, նա կարող է ավելի ուշ կողմնորոշվել, մտածել, սպասել, երբ նրան Ռուսաստանի հավաքական կկանչեն։ Տվյալ իրավիճակում խաղացողին որևէ հարցում մեղադրել չի կարելի։

Ինչպես Լենինականի «Գյումրին» հաղթեց Ադրբեջանի «Քյափազին». «Կաշվե գնդակի» հիշվող մրցաշարը

Սակայն միշտ պետք է հասկանալ և զգալ ժամանակային ու ազգային կոնտեքստը։ Ռուսաստանի հավաքականում հայտնվելու ցանկությունը քիչ է։ Դու պետք է սթափ գիտակցես, թե ինչի ես ընդունակ։ Այո, իհարկե, երազանքը լավ բան է, սակայն կարևոր է, որ երազանքի հետ մեկտեղ չփախչես այնտեղ, որտեղից այլևս վերադառնալ չի լինի։

Եվ որքան էլ պաթետիկ հնչի, իրական կյանքում ամեն ինչ հենց այդպես էլ լինում է։ Ֆուտբոլիստն իր կարողությունները լիովին կարող է ցուցադրել միայն երկու դեպքում` հանդես գալով ակումբի և ազգային հավաքականի կազմում։ Եվ եթե առաջինի հետ Բայրամյանը հիմա խնդիրներ չունի, որովհետև խելացի խաղ է ցուցադրում` անցկացնելով իր կարիերայի լավագույն խաղաշրջանը, ապա երկրորդի դեպքում դեռ ոչինչ չի ստացվում։

Чемпионат Европы 2020. Отборочный турнир. Армения - Италия - Sputnik Արմենիա
«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

Նա Ռուսաստանի հավաքականի կազմում հայտնվելու շանսեր երևի ունի։ Բայց որքա՞ն ժամանակ է Խորենն ինքը իրեն տվել այդ բաղձալի հրավերին սպասելու համար։ Որքա՞ն է գնահատում սեփական ուժերն ու սեփական ներուժը։ Որքա՞ն է համոզված ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Հարցեր, որոնց կարող է պատասխանել միայն ինքը` խաղացողը։ Կամ ժամանակը։

Մենք միայն կարող ենք մտորել ապագայի մասին, հիպոթետիկ ենթադրություններ անել դեպքերի հետագա զարգացման շուրջ։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու որոշում կայացնելուց հետո կիսապաշտպանի կյանքն իր համար անսովոր արագությամբ կընթանա։ Դա նոր մարտահրավեր կլինի, որը թույլ կտա հաղթահարել ինքն իրեն, ավելի լավը դառնալ։ Բայրամյանի հազվադեպ ակնարկներից դատելով` նա ուզում է ավելի լավը դառնալ։ Այդ դեպքում ինչո՞ւ չփորձել։

Խորենին հավաքականի դրոշի տակ առնելու պատրաստակամության մասին հայկական ֆուտբոլի ղեկավարության հայտարարությունները, հավաքականի տղաների հետ անձնական ծանոթությունները հաշվի առնելով` ե՞րբ, եթե ոչ այսօր պետք է սկսել գրել սեփական կենսագրության նոր գլուխը։

«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին

Լրահոս
0