00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հավաքականի պոտենցիալ խաղացող Խորեն Բայրամյանը վարակվել է կորոնավիրուսով

© Sputnik / Александр Гальперин / Անցնել մեդիապահոցХорен Байрамян
Хорен Байрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարակվածի հետ սերտ շփում են ունեցել «Ռոստով» ՖԱ–ի աշխատակիցները` հիմնական կազմի բոլորը խաղացողները, մարզական շտաբի ու թիմի անձնակազմի անդամները։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»։

Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նրանց հետ հեշտ է․ շատ նման են հայերին»․ Հենրիխ Մխիթարյանը սեր է խոստովանել Իտալիային

Ավելի վաղ մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանն իր Telegram ալիքում հայտնել էր, որ «Ռոստովի» հիմնական կազմի վեց խաղացողի մոտ կորոնավիրուսի կասկած կա։ Նա նշել էր Ռոման Երյոմենկոյի, Խորեն Բայրամյանի, Իվելին Պոպովի, Արսենի Լոգաշովի, Դենիս Խաջիկադունիչի և Մատիաս Նորմանի անունները։

«Սպորտ Էքսպրեսի» տվյալներով` այս ֆուտբոլիստները COVID-19–ի թեստեր են հանձնել, և պատասխանը դրական է եղել։ «Ռոստովի» 42 աշխատակցի երկշաբաթյա մեկուսացման են ուղարկել` Ռոսպոտրեբնադզորի և Ռուսաստանի ֆուտբոլային միության կանոնների ու պահանջների համաձայն։

Ավելի ուշ «Ռոստովի» մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը. «Վերջին թեստերի արդյունքները նորմայից շեղում են ցույց տվել մեր թիմի հիմնական կազմի վեց խաղացողի մոտ։ Այժմ այդ ֆուտբոլիստներին մեկուսացրել են թիմից։ Վարակվածի հետ սերտ շփում են ունեցել «Ռոստով» ՖԱ–ի 42 աշխատակիցները` հիմնական կազմի բոլորը խաղացողները, մարզական շտաբի ու թիմի անձնակազմի անդամները»։

Мастер-класс футбольного тренера Хинеса Мелендеса (5 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել

«Մենք 6 վարակակիր ունենք։ Սա ֆորս մաժոր է։ Մենք կապ ենք պահում Ռուսաստանի ֆուտբոլային ակումբի և Ռուսաստանի պրեմիեր լիգայի հետ։ Միևնույն ժամանակ մենք խիստ հետևում ենք Ռոսպոտրեբնադզորի խորհուրդներին և հեռանում երկշաբաթյա կարանտինի», – իր հերթին հայտարարել է «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը։

Երեկ «Ռոստովը» երկկողմ հանդիպումներ է անցկացրել երիտասարդական թիմի մասնակցությամբ, այս թիմի ամբողջ կազմը նույնպես մեկուսացել է։

Նշենք, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է` ուսումնասիրվում է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանին ազգային հավաքականի կազմում ներառելու հարցը։ Նախկինում խոչընդոտ կար. եթե Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում խաղար, Ռուսաստանում նրան լեգեոներ կհամարեին, այդ պատճառով հարցի լուծումը ձգձգվում էր։ Այժմ այդ խոչընդոտը չկա։

Օրերս Ռուսաստանի ֆուտբոլային միության գործկոմի նիստից հետո կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը հաստատել էր, որ նոր խաղաշրջանում ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներներ չեն համարվի։

Хорен Байрамян - Sputnik Արմենիա
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ

Կազմի ռոտացիայի ժամանակ ակումբներին ցուցաբերվող ակնհայտ օգնությունից բացի` այս որոշումը կարող է ավելի լուրջ և հետաքրքիր փոփոխությունների հանգեցնել։ Իսկ առաջամարտիկ կարող է դառնալ հենց «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։

Մարզական փորձագետների կարծիքով` Բայրամյանը նաև Ռուսաստանի հավաքականը համալրելու շանսեր ունի։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու որոշում կայացնելուց հետո կիսապաշտպանի կյանքը հաստատ կփոխվի։ Բայրամյանի հազվագյուտ ելույթներից կարելի է ենթադրել, որ նա ուզում է կատարելագործել վարպետությունը և ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ։ Իսկ հաշվի առնելով Խորենին հավաքականի դրոշի տակ առնելու պատրաստակամության մասին հայկական ֆուտբոլի ղեկավարության հայտարարությունները, հավաքականի տղաների հետ նրա անձնական ծանոթությունները` նա լիովին կարող է գրել սեփական կենսագրության նոր գլուխը։

Լրահոս
0