16:24 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
87 0 0

Հայաստանի հավաքականի մրցակիցները նախորդ խաղարկության համեմատ ավելի բարձրակարգ են և ուժեղ:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում հաստատվել է Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության խաղացանկը: Հայաստանի հավաքականը մրցաշարում իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին` մրցակցի հարկի տակ խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Ազգերի լիգայի առաջին խաղարկության ընթացքում Հայաստանի հավաքականը, չնայած նրան, որ չկարողացավ հաղթահարել խմբային փուլը, ավելի բարձր վարկանիշ վաստակեց, ու ի տարբերություն 2019/20 մրցաշրջանի, որում մերոնք խաղում էին D լիգայում, 2020/21 մրցաշրջանում մեր ընտրանին կխաղա C լիգայում:

Ազգերի լիգայի 2020/21 թվականների խաղարկությունը մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերին: Հայաստանի հավաքականի մրցակիցները նախորդ խաղարկության համեմատ ավելի բարձրակարգ են և ուժեղ: Խմբային փուլում հայ ֆուտբոլիստների մրցակիցներն են լինելու Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի ու Էստոնիայի հավաքականները:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի խաղացանկը.

Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան, սեպտեմբերի 5, 17:00,

Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8, 20:00,

Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8, 20:00,

Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11, 20:00,

Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13, 21:00,

Տուր 6. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա, նոյեմբերի 16, 21:00։

«Ռոման» Մխիթարյանի փոխարեն Կլյուվերտին կուղարկի «Արսենալ»

Առայժմ հայտնի չէ` ինչ պայմաններում են անցկացվելու խաղերը: Covid 19 համավարակի պատճառով ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող 2019/20 թվականների մրցաշրջանի վերջին հանդիպումներն անցկացվում են դատարկ տրիբունաների պայմաններում: Կլինե՞ն արդյոք երկրպագուներ Ազգերի լիգայի մրցաշարի խաղերի ժամանակ` հայտնի կդառնա ավելի ուշ: Որոշումն իհարկե պետք է կայացնի ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն:

Հայաստանի հավաքականի պոտենցիալ խաղացող Խորեն Բայրամյանը վարակվել է կորոնավիրուսով

Ըստ թեմայի

«Ռուսական հայ» Պոդշիվալովի արկածները Երևանում, կամ ինչու հեռացրին մարզիչ Անդրեասյանին
Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում
«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ