05:46 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
940 0 0

Երևանի «Արարատի» արդեն նախկին գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանն առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հեռացավ թիմից: Թիմի խաղը խամրել էր, արդյունքները` նույնպես: Ինչ խմորումներ են ակումբում, ինչն է խանգարում առաջընթացին:

Ֆուտբոլային աշխարհին հայտնի Վալերի Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է «Արարատում» առաջացած խնդիրների ու իր հեռանալու պատճառների մասին:

Արդեն 27 տարի է, ինչ «Արարատը», որին համարում են հայկական ֆուտբոլի դրոշակակիրը, չի կարողանում նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը, իսկ վերջին նվաճումը մեր առաջնություններում եղել է 2008 թվականին, երբ թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը: «Արարատի» անվան հետ բազաթիվ սկանդալներ են կապված, թերևս վերջինը պետք է համարել այն իրավիճակը, որը ստեղծվել է հիմա:

«Փյունիկը» 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը նվիրեց «Արարատին». տեսանյութ

2019/20 թվականների մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի գլխավոր մենեջեր նշանակվեց Վալերի Հովհաննիսյանը: Հայնտվեցին նոր ֆուտբոլիստներ, նոր մարզիչ, ու վերջապես այս նորամուծություններն արդյունք տվեցին: Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածի ավարտից մեկ տուր առաջ «Արարատը» առաջատարն էր: Բայց հետո թիմը միայն նահանջ ապրեց: Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում Վալերի Հովհաննիսյանը փակագծեր բացեց:

-Վալերի, ինչպե՞ս հայտնվեցիք Երևանի «Արարատում»։

-Ես զբաղված էի Մոսկվայի «Արարատի» վերականգման գործերով, երբ «Արարատի» համասեփականատեր Վարդան Սրմաքեշից հրավեր ստացա աշխատել Երևանի «Արարատում»: Միևնույն ժամանակ նա ինձ խոստացավ օգնել մոսկովյան «Արարատի» վերականգնման գործում: Հայաստան տեղափոխվելուց հետո խնդրեցի, որ թիմը բնակվի հյուրանոցում, գնենք ավտոբուս և միկրոավտոբուս թիմի համար: Բայց երևանյան թիմի բյուջեն չփոխվեց ու ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ոչ մի բան էլ չի փոխվելու: Կես տարվա ընթացքում միակ լավ բանն այն էր, որ ֆուտբոլիստների աշխատավարձը ժամանակին էին տալիս:

-Այդ ընթացքում ի՞նչ կարևոր նպատակներ էին դրվել թիմի առջև։

-Ես Երևան ժամանելուց հետո հանդիպեցի «Արարատի» երկրպագուների հետ: Խոստացա, որ թիմը պայքարելու է չեմպիոնական տիտղոսի համար, մենք հաղթելու ենք: Սելեկցիոն  նապատակներով մեկնեցի Բրազիլիա, պայմանավորվեցի մի քանի ֆուտբոլիստների հետ: Բացի այդ, թիմ հրավիրեցի ինձ ծանոթ ֆուտբոլիստների: Հայաստանի առաջնության 14 տուրերից հետո մենք առաջին տեղով էինք առաջ ընթանում: Կարճ ասած` մինչև ձմեռային արձակուրդները ես թիմի արդյունքը բավարար եմ համարում:

-Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հետո, ի՞նչ փոխվեց, որ թիմը սկսեց նահանջ գրանցել։

- Շատ շուտով թիմը սկսեց  պարտքեր կուտակել: Սրմաքեշը խնդրեց ներդրողների որոնել: Որպես ելք ես հայ գործարարի հրավիրեցի ակումբում ներդրումներ անելու: Սրմաքեշը պայամավորվածություններ ձեռք բերեց, բայց հետո չպահեց իր խոսքը, և մենք պարզապես կորցրեցինք Մոսկվայի «Արարատը»: Հասկանալով, որ Սրմաքեշը  թիմի բյուջեն չի մեծացնելու` ես նրան ծանոթացրի Ռուսաստանի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովի հետ: Գաբրիելյանովն արդեն ուներ պայմանագրեր ռուս երեք միլիարդատերների հետ, ըստ որի` նրանք ֆինանսավորելու էին ակումբն առաջիկա 10 տարիների ընթացքում:

Մարդիկ պատրաստ էին ներդրումներ կատարել ակումբի մարզաբազայի, մանկապատանեկան դպրոցի հիմնադրման համար` մոտ 30 մլն դոլարի չափով: Երկար ժամանակ նրանք բանակցում էին, բայց վերջին պահին Սրմաքեշը կրկին հրաժարվեց ամեն ինչից: Նա պարզապես չուզեց, որ «Արարատը» զարգանա իր ենթակառուցվածքներով, ֆուտբոլային մյուս գործոններով: Ձմեռային արձակուրդներից հետո կապը Սրմաքեշի հետ կորավ, ու ես նրա հետ խոսեցի միայն առաջնության վերսկսումից երեք օր առաջ: Մենք ձախողեցինք նախապատրաստական փուլը:

-Փաստորեն, թիմում արդեն կոնֆլի՞կտ առաջացավ։

- Սրմաքեշի օգնականներն ինձ ստիպում էին թիմ վերցնել մի թույլ ֆուտբոլիստի, որը իրենց բարեկամներից էր: Ես կտրականապես հրաժարվեցի: Այդ պատճառով մենք չմեկնեցինք Կիպրոս ուսումնամարզական հավաքի: Մեկնեցինք Սոչի: Ձախողվեց հավաքը, ձախողեցի սելեկցիան, որովետև շտապում էի ու, մեղմ ասած` ֆուտբոլիստ էի ընտրում «в слепую»:  Հետո Սրմաքեշի ընտանիքում դժվախտություն տեղի ունեցավ՝ մահացավ նրա հայրը: Ես չէի ուզում անհանգստացնել նրան` հասկանալով, որ դրա ժամանակը չէ,մարդը ծանր կորուստ է ունեցել: Մինչև վերջ հավատում էի, որ ամեն ինչ կկարգավորվի, ու «Արարատի» սեփականատերը կկատարի իր խոստումները: Բայց ցավոք,  ինձ խաբեցին:

-Կորոնավիրուսն ի՞նչ  չափով ազդեց թիմի աշխատանքների վրա։

- Այս ընթացքում նա ինձ զանգեց, համոզեց վերադառնալ թիմ: Բայց նորից ոչ մի բան չփոխվեց: Կորոնավիրուսը շատ վատ ազդեցություն թողեց, քանի որ ակումբի սեփականատերը թքած ուներ թիմի վրա: Մենք ապրում էինք մարզաբազայում առանց տարրական պայմանների, սնունդը ահավոր էր, երկաթյա մահճակալները հիշցնում էին 70-ական թվականները: Միայն ասում էին, որ համաճարակի պատճառով պետք է կրճատել թիմի ֆինանսավորումը: Թիմում փոխվեց խաղացողների հոգենաբությունը, ֆուտբոլիստների մոտ կորավ մոտիվացիան:

Ժամանակին բերկրանք պարգևած «Հրազդանի» կանաչ խոտի փոխարեն հիմա կարմիր կակաչներ են աճում

Վարդան Սրմաքեշը իր ձեռքով ամեն ինչ փչացրեց: Դրա վառ ապացույցը «Արարատի» ներկայիս տեղն է մրցաշարային աղյուսակում(6–րդ` վերջին տեղում է):  Դառն է այս ամենը ասելը. մենք նապատակ ունեինք խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց, կոպեկներ տնտեսելու պատճառով, թիմը կանգնեց կոտրած տաշտակի առաջ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատի» երկրպագուներն ինձ հավատացնում էին, որ Սրմաքեշը իր խոսքը դրժվելու է ու խաբելու է հերթական անգամ: Ես հակառակ էին համոզում, բայց երևում է պետք է լսեի երկրպագուներին:

-Անհասկանալի է` ի՞նչ նապատակ են այդ դեպքում հետապնդում«Արարատի» ղեկավարները։

- Ես չգիտեմ, թե ինչի է Սրմաքեշը պահում «Արարատը», բայց համոզված եմ` ոչ ֆուտբոլային նպատակների համար: Նրանք այլ ակումբների մասին ավելի են անհանգստանում, քան «Արարատի»: Հայկական հզոր անունով այս թիմը նրան երևի այլ նպատակների համար է հարկավոր: Ինչքան «Արարատը» հաղթում էր, այդքան թիմի ղեկավարները տխրում էին: Ու մասնավորապես Սրմաքեշի օգնականը՝ Հրաչ Յագանը, նա պարզապես սպանում է թիմը:

-Եվ այս ամենի պատճառո՞վ Դուք հեռացաք «Արարատից»։

-Ես հեռացա, որովհետև հոգնել էի արդեն սուտ խոստումներից: Թիմը սեփականատերին չէր հետաքրքրում, բացի այդ մրցավարությունն էլ կոտրում էր «Արարատին»: Ինձ անընդհատ ասում էին` ֆինանսական փոխանցումը կլինի վաղը, մյուս օրը, ու այդպես շարունակ:  Պատկերացրեք, որ թիմն ընդամենը 16 գնդակ ունի, չէին հերիքում ֆուտբոլային մարզաշապիկները, մենք միչև օրս չենք վճարել ուսումնամարզական հավաքի գումարները, պարգևավճարները չեն տրվում:

Չկա կազմակերպվածություն:Ես երկու տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ: Աշխատել եմ մեկ տարի, հիմա հեռացել եմ, ու ոչ ոք ինձ հետ կապի մեջ չի մտնում: Վարդան Սրմաքեշն իր խաբեությամբ սպանեց երկու «Արարատ», մեր երազանքը կործանվեց այդ մարդու ստի պատճառով:

- Ռուսաստանում հայկական թիմ հիմնելու Ձեր նպատակը հիմա փոխվե՞լ է:

-Ոչ մի բան էլ չի փոխվել: Մոսկվայի «Արարատը» արդեն գոյություն չունի: Սրմաքեշը խոստացավ ֆինանսավորել, փակել բոլոր պարտքերը: Բայց խաբեց, ու ակումբը դադարեց գոյություն ունենալ: Սրամքեշին հավատում են, որովհետև ասում է, թե Նիկոլ Փաշինյանն իր ընկերն է, որ վարչապետի ընտանիքը իր մոտ է հանգստանում: Այսինքն` ստացվում է, որ նա Նիկոլ Փաշինյանի անվան տակ կարո՞ղ է խաբել ում ուզում է:

Փուտբոլային ակումբը նրա համար ինչ-որ զվարճանաքի առարկա է: Երևանի «Արարատը» Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություններում չեմպիոն է դարձել մեկ անգամ, այն էլ 1993 թվականին: Սա էլ այս ամենի պատասխանը:

Իսկ հիմա իմ նպատակն է պարզել «Արարատի» հետ կապված ամեն ինչ, և գտնել հարցի լուծումը: Բայց Վարդան Սրմաքեշի հետ ես չեմ աշխատի, հաստատ:

Ըստ թեմայի

Ընդհատված մրցաշրջան, որակազրկված ակումբներ. ինչո՞ւ է ՀՖՖ–ն նման աննախադեպ որոշում կայացրել
Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, սակայն չկարողացավ «Ռոմային» փրկել պարտությունից․ տեսանյութ
«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի «կարոտած» խաղը. ֆուտբոլը վերադարձավ Covid–19-ի աշխարհ
թեգերը:
Մոսկվա, Վարդան Սրմաքեշ, Վալերի Հովհաննիսյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, «Արարատ» ՖԱ

Գլխավոր թեմաներ