00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից

© Sputnik / Игорь УткинРекордсмен мира по тяжелой атлетике в весовой категории до 82,5 кг Юрий Варданян (1987 год)
Рекордсмен мира по тяжелой атлетике в весовой категории до 82,5 кг Юрий Варданян (1987 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական լրագրության վետերաններ Արամ Սարգսյանն ու Միսակ Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իրենց հուշերն են պատմել ամենավառ սպորտային տոնի՝ 1980թ․-ի Մոսկվայի Օլիմպիական խաղերի մասին։

Այս տարվա հուլիսին լրանում է Մոսկվայի oլիմպիադայի անցկացման 20 տարին։ Դրանք պատմության մեջ առաջին Oլիմպիական խաղերն էին, որոնք անցկացվեցին Արևելյան Եվրոպայի տարածքում, ինչպես նաև առաջինն էին խորհրդային երկրում։

Օլիմպիական չեմպիոնի ոտաբոբիկ խաշի գնալը, կամ ինչպես «Քֆուր Սերոժը» հայտնի դարձրեց Եղվարդը

Որպես նախաբան՝ կատակ այն ժամանակներից․ «1980թ․-ին հայտարարված կոմունիզմի փոխարեն Մոսկվայում տեղի կունենան Օլիմպիական խաղեր»։ 1960 թ․-ին Նիկիտա Խռուշչովը խոստացել էր 20 տարում ԽՍՀՄ-ում կոմունիզմ կառուցել։ Բայց 1980-ին կոմունիզմի փոխարեն լայն քայլերով ԽՍՀՄ մտավ կապիտալիզմը։ Առաջին անգամ երկիր ներկրվեցին որոշ մթերքներ և ապրանքներ, իսկ բոլորը տաքսիները, Նյու Յորքի օրինակով, դարձան դեղին։ Այդ և մի շարք այլ բաների մասին Sputnik Արմենիային իրենց հուշերն են պատմել լրագրողներ Արամ Սարգսյանն ու Միսակ Նազարյանը։

«Իմպորտնի» խորտիկներ և հագուստ, որոնք զարմացրին բոլորին, բացի հայերից

Հետաքրքրական է, որ «Օլիմպիադա-80»-ի մասին չկա մի պատմություն, որտեղ չհիշատակվեն Մոսկվայում մթերքի չտեսնված առատությունը և ապրանքները, որոնցից խորհրդային քաղաքացիները ոչ միայն չէին տեսել, այլև գաղափար չունեին դրանց գոյության մասին։

Армен Мартиросян - Sputnik Արմենիա
Հայաստանի միակ տիտղոսակիր եռացատկորդը. Մարտիրոսյանն օլիմպիադայում կանգնեց ուժեղների կողքին

Սպորտային մեկնաբան Միսակ Նազարյանը, որն օլիմպիադայի օրերին Մոսկվայում է եղել, պատմում է, որ լրագրողները, որոնց տեղավորել էին «Ռոսիա» հյուրանոցում, բուֆետ էին մտնում բերանները զարմանքից լայն բացած։

«Հյուրանոցի յուրաքանչյուր հարկում բուֆետ կար, որտեղ մեզ համար անսովոր առատություն էր։ Մենք՝ խորհրդային լրագրողներս, կյանքում առաջին անգամ էինք տեսնում ֆիննական երշիկ, արտասահմանյան կաթնամթերք, յոգուրտ։ Հիշում եմ, որ կողմնակի անձանց մուտքը հյուրանոց խստիվ արգելված էր, քանի որ նրանք, տեսնելով այդ բոլոր խորտիկները, տեղում կմաքրեին ցուցափեղկերը»,-հիշում է Նազարյանը։

Ասում է` «տրաքող» բուֆետները մի տեսակ փոխհատուցում էին ոչ այնքան լավ տեղերի համար, որոնք Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում հատկացրել էին խորհրդային լրագրողներին։ Այդ տեղերը մարզադաշտի հյուսիսային տրիբունայում էին՝ կենտրոնից հեռու։

Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը խոհարար էր. էլ ինչ չգիտենք Հունաստանի մասին

Արամ Սարգսյանն այն ժամանակ «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցն էր Երևանում։ Նա պատմում է, որ հայրենադարձների շնորհիվ հայերի համար արտասահմանյան ապրանքներն այնքան էլ նոր բան չէին։

«Գուցե խորհդային հանրությանը արտասահմանյան ապրանքներն իրական հետաքրքրություն և ուրախություն էին բերում, իսկ Հայաստան այն տարիներին հայրենադարձներ էին գալիս Ֆրանսիայից, Սիրիայից, այլ երկրներից, և շատ բան էին բերում իրենց հետ։ Ամբողջ Խորհրդային Միությունից էին Հայաստան գալիս` որակյալ կոշիկ գնելու»,-հիշում է Սարգսյանը։

Борец Араик Геворгян (справа) против Таунсенда Сондерса (США) во время полуфинала борьбы вольным стилем (68 кг) на XXVI Летних Олимпийских играх (31 июля 1996). Атланта - Sputnik Արմենիա
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին

Այդ օրերին առաջին անգամ Մոսկվայում հայտնվեցին ֆիննական սալյամի երշիկը, ամերիկայն պեպսի-կոլան, հարավսլավական կոշիկները և նաև ծամոնը։ Օլիմպիադայից առաջ ծամոնները Խորհրդային Միությունում այդքան ժողովրդականություն չունեին։ Բայց 1980 թ․-ին Երևանում սկսեցին ծամոն արտադրել հենց Օլիմպիադայի համար։

«Արտադրում էին ծամոններ անանուխի, նարնջի, ելակի համով, ավելի ուշ սկսեցին անգամ սուրճի համով արտադրել։ Մթերքի դեֆիցիտը, իհարկե, ճնշում է խորհրդային մարդուն, բայց հայերի համար շատ ապրանքներ սովորական էին»,-ասում է լրագրողը։

Որտեղ եղել է, հայերի է փնտրել. ինչպես Բուլղարիայի հերոս հայը նվաճեց օլիմպիական ոսկիները

Սակայն Խորհրդային Հայաստանում, ի տարբերություն Մոսկվայի, չկային մի շարք այլ ապրանքներ և մթերքներ։ Սարգսյանը լավ է հիշում 1980 թվականի ամեն օրը, քանի որ հենց այդ տարվա փետրվարին են ծնվել նրա երկվորյակ երեխաները։ Մոսկովյան հաճախակի գործուղումներից նա փոքրիկների համար արքայախնձորի ու նարնջի համով կաթնային խառնուրդներ էր բերում։ Ավելին՝ հիշում է, որ Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները ինքնաթիռից իջնում էին նարինջով և բանանով լի տոպրակներով։

Յուրի Վարդանյան. ազգի հպարտությունը

Ամբողջ Հայաստանը ակտիվորեն և բուռն երկրպագում ու աջակցում էր ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին, որը 1980 թ․-ի Օլիմպիական խաղերում աշխարհի 5 ռեկորդ սահմանեց։

Ականատեսները հիշում են, որ նման ուրախություն Երևանում երեք անգամ են ապրել․ 1963թ․-ին, երբ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, 1973թ-ին, երբ «Արարատը» շահեց ԽՍՀՄ գավաթ, և Օլիմպիադայի տարին, երբ ելույթ էր ունենում Յուրի Վարդանյանը։

Борец греко-римского стиля Левон Гегамян с сыном Аршаком - Sputnik Արմենիա
Ինչպես հաղթեց օլիմպիական չեմպիոնին, կամ ըմբշամարտիկ Լևոն Գեղամյանի հաջողակ թիվը

«Մեր ընկերներից մեկի առանձնատանը մի քանի ընտանիքով հավաքվել ու դիտում էինք Օլիմպիադան։ Վարդանյանը արածն ուղղակի անհավանական էր։ Մենք բոլորս գոռում էինք, բաժակ էինք բարձրացնում, կենացներ ասում... Վարդանյանը Երևան վերադարձավ որպես հերոս։ Նրան ողողեցին շնորհավորանքներով»,-հիշում է Արամ Սարգսյանը։

Միսակ Նազարյանը, որը Մոսկվայում է եղել և մասնակցել է չեմպիոնի մամուլի ասուլիսին, պատմում է, որ Վարդանյանի ելույթը զարմացրեց բոլոր հավաքվածներին։

«Ասուլիսի ժամանակ նրան սովորական հարց տվեցին` «ինչպե՞ս եք գնահատում ձեր հաղթանակները» կամ նման մի բան։ Նա չսկսեց ծեծված բառեր ու փքուն ճառեր ասել, ինչպես անում էին սովորաբար, այլ պարզ, մարդկայնորեն ասաց․ «Այսօր քրոջս ծնունդն է, և այս հաղթանակը նրան եմ նվիրում»։ Չեմպիոնի այս պարզ խոսքերը ցնցել էին ասուլիսին ներկա լրագրողներին»,-ասում է Նազարյանը։

Ինչո՞ւ 15 տարեկան օլիմպիական չեմպիոնը երեք անգամ ընկավ սառցադաշտում. տեսանյութ

Նրա մտքից չեն ջնջվում ժյուրիի անդամներից մեկի խոսքերը․ «Այս Յուրին ֆանտաստիկ է»։

Վարդանյանի՝ իսկապես ֆանտաստիկ ցուցանիշի շնորհիվ նա կարող էր առաջինը դառնալ նաև հաջորդ, ավելի մեծ քաշային կատեգորիաներում։ Այլ կերպ ասած՝ նրան կարող էին ոչ թե մեկ, այլ երեք ոսկե մեդալ հանձնել, բայց Օլիմպիադայի կանոնակարգը նման բան թույլ չէր տալիս։

Օլիմպիադայի սև օրը

Հայաստանի, ինչպես նաև ողջ ԽՍՀՄ-ի առաջադեմ երիտասարդությունը երկրպագում էր բանաստեղծ, երաժիշտ Վլադիմիր Վիսոցկուն։ Երևանի «Ձերժինսկու ակումբում» նրա միակ համերգից հետո, իսկ դա 1970 թ․-ին էր, քաղաքը լցվեց Վիսոցկու երգերի սկավառակներով։ Ասում են` այդ համերգին մարդիկ անգամ միջանցքներում էին խիտ կանգնած` ինչպես տրանսպորտում՝ պիկ ժամին։ Իսկ Վիսոցկին կատարում էր երգեր, որոնք այն ժամանակ իշխանությունները չէին ողջունում։ Միայն օրվա վերջում, արդեն ելույթից հետո, Վիսոցկին իմացել էր, որ համերգը կազմակերպել է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեն։

Карен Мнацаканян с кубками - Sputnik Արմենիա
Կարիերայի բիծն ու մարզահագուստի գույնը. ինչու Կարեն Մնացականյանն օլիմպիական մեդալ չնվաճեց

«Նա մեր կուռքն էր։ Նրա մահվան լուրը, թեև որևէ պաշտոնական հաստատում չկար, փչացած հեռախոսի էֆեկտով տարածվեց երկրում։ Սգում էինք»,-հիշում է Արամ Սարգսյանը։

Վիսոցկին մահացավ 1980 թ․-ի հուլիսի 25-ին, 42 տարեկանում։ Նրա մահը գրեթե մթագնեց Մոսկվայի Օլիմպիական խաղերը։

«Հեռուստատեսությունը, ռադիոն, թերթերը լռում էին, միայն մի պարբերական՝ «Երեկոյան Մոսկվան», գրեց պոետի մահվան մասին։ Հուլիսի 28-ին նրա թաղմանը գնացել էին անգամ նրանք, ում համար սպորտն առաջին տեղում էի, մարդիկ մոռացել էին Օլիմպիադայի մասին։ Դա Օլիմպիադայի և ամբողջ 1980 թվականի ամենասև օրն էր»,- պատմում է Միսակ Նազարյանը։

Վիսոցկին պետական մրցանակներ ու կոչումներ չուներ, բայց նա իրոք ժողովրդական արտիստ էր։ Չնայած Օլիմպիադային, Վիսոցկու թաղմանը մասնակցում էր ամբողջ Մոսկվան։

Ցտեսությո՜ւն, բարի արջուկ

Չափազանցություն չի լինի ասել, որ այդ Օլիմպիական խաղերի թալիսման արջուկին երկինք ճանապարհելիս լալիս էին բոլորը։

Тяжелоатлет Тигран Мартиросян - Sputnik Արմենիա
«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

«Բոլորս լաց էինք լինում, երբ արջուկը թռավ։ Արցունքներն ակամա էին հայտնվում մարդկանց աչքերում։ Երգը հուզիչ էր, մթնոլորտը` նույնպես։ Ամեն ինչ ամենաբարձր մակարդակով էր կազմակերպված»,-հիշում է Արամ Սարգսյանը։

Օլիմպիական խաղերի փակմանն 24 գունավոր փուչիկներով արջուկը սավառնում էր մարզադաշտի վերևում՝ Լև Լեշչենկոյի և Տատյանա Անցիֆերովայի կարտարած «Ցտեսություն, Մոսկվա» երգի հնչյունների ներքո։ Հանդիսատեսին թաթով անելով՝ արջուկը դանդաղ անհետացավ գիշերային Մոսկվայի երկնքում։ Մի քանի ժամ անց արջուկին գտան Վորոբյովի լեռներում և տարան պահեստ, որտեղ մի քանի տարի անց այն կրծեցին առնետները։

Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է։

Սառույց և կրակ. տպավորիչ նկարներ օլիմպիական Փհենչհանից

Լրահոս
0