09:53 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
3203 0 0

Ղասաբօղլյանը 2006-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբի կազմում էր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում որպես մարզիչ էր աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:


«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- գրված է հաղորդագրությունում։

Ղասաբօղլյանը ընդամենը 34 տարեկան էր։ Նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Հայտնի է, որ նա վարակվել էր կորոնավիրուսով և բուժվել։

Պետք չէ անտեսել ճանապարհ անցած, տպավորիչ արդյունքների հասած մարդկանց տեսակետը. Ղասաբօղլյան

Ղասաբօղլյանը հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ ընդգրկվել է նաև Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական աշխատանքի: Աշխատում էր «Փյունիկի» սպորտդպրոցում։ Փարձում էր Հայաստանում իրագործել ֆուտբոլի զարգացման մի քանի ծրագրեր: Մարզիկի հայրը՝ Սամվել Ղասաբօղլյանը, անվանի մարզիչ է։ Եղբայրը՝ Միքայել Ղասաբօղլյանը, ևս զբաղվում է ֆուտբոլով։

 

 

թեգերը:
կորոնավիրուս, Մահ, ֆուտբոլ, Լևոն Ղասաբօղլյան

Գլխավոր թեմաներ