23:50 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
735 0 0

Առաջին խաղային օրվա երկրորդ տուրում հայ շախմատիստները նվազագույն հաշվով զիջեցին բուլղարացիներին, իսկ առաջինում 4։2 հաշվով հաղթեցին ռումինացիներին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հայ շախմատիստները երկրորդ հաղթանակը տարան շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում, որն առաջին անգամ առցանց է անցկացվում:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը ջախջախեց Թուրքիային՝ 4,5:1,5: Պարտիարները հաղթանակով ավարտեցին Լևոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսեց մրցակցի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց: Առաջին խաղային օրվա երկրորդ տուրում հայ շախմատիստները նվազագույն հաշվով զիջեցին բուլղարացիներին՝ 2,5։3,5 հաշվով, իսկ առաջինում 4։2 հաշվով հաղթեցին ռումինացիներին։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևում էր առցանց օլիմպիադայի պարտիաներին։

Օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ միևնույն խմբում է հայտնվել։

Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։

Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում կա երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։

Ըստ թեմայի

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում
Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել
Արոնյանն ու Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեցին շախմատի առցանց օլիմպիադիան
թեգերը:
Սերժ Սարգսյան, շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ