00:20 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
250 0 0

Ակումբի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեսսին կարող է «Մանչեսթերի» համար 700 միլիոն եվրո արժենալ։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին վերջնականապես որոշել է հեռանալ «Բարսելոնայից»։ Լուրը հայտնում է Marca-ն՝ նշելով, որ ֆուտբոլիստն արդեն իսկ այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը։ Դա նշանակում է, որ Մեսսիի «գլխի համար» իսկական որս է սկսվելու։

Հայտնի է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը պայքարի մեջ է մտել վեց անգամ «Ոսկե գնդակ» նվաճած Լիոնել Մեսիի համար։ Լուրը հաղորդում է ESPN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Նշվում է, որ անգլիական ակումբի սեփականատերերը հասկանում են՝ Մեսսիի ձեռքբերումը հեշտ չի լինելու։ Նրանք պատրաստ են օգտագործել բոլոր առկա միջոցները. ակումբի սեփականատերերը հույս ունեն, որ «Բարսելոնան» կհայտարարի ֆուտբոլիստի համար ընդունելի գին:

Մյուս կողմից՝ «Բարսելոնան» մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստից։ Ակումբի պաշտոնական ներկայացուցիչները ասել են, որ Մեսսին կարող է «Մանչեսթերի» համար 700 միլիոն եվրո արժենալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսիով հետաքրքրված է «Ինտերը»։ Միլանցիները պատրաստ են 4 տարվա պայմանագիր առաջարկել նրան՝ խաղաշրջանի համար 50 միլիոն եվրո աշխատավարձով։

ՖԻՖԱ–ն տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Լիոնել Մեսսիին

Հիշեցնենք՝ արգենտինացին վերջնականապես հիասթափվել է ակումբի կառավարման համակարգից և չի ուզում երկարաձգել պայմանագիրը։ Նա պատրաստ է համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը դիտարկել միայն ակումբի կառուցվածքի վերակազմավորման, ինչպես նաև ղեկավարության փոխվելու պարագայում։

Ըստ լուրերի՝ անհամաձայնությունը կապված է ակումբի վճարած աշխատավարձերի հետ, խնդիրներն առաջացել են համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի ֆոնին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը։

33-ամյա Լիոնել Մեսին արգենտինացի ֆուտբոլիստ է, իսպանական «Բարսելոնայի» հարձակվողն է և թիմի ավագը, 2011 թվականից՝ Արգենտինայի ազգային հավաքականի ավագ: Ճանաչվել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։

Ըստ թեմայի

Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը
Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները
Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային հանդիպման ամենավառ և հիշարժան պահերը լուսանկարներով
թեգերը:
Արգենտինա, ֆուտբոլիստ, Բարսելոնա, Լիոնել Մեսսի

Գլխավոր թեմաներ