05:50 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Հայկ Մարտիրոսյանը բողոքարկել է իր խաղի արդյունքը, քանի որ Zoom համակարգի խափանման պատճառով որոշ ժամանակ չի կարողացել քայլ կատարել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականը համաշխարհային առցանց օլիմպիադայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում պարտվեց Հնդկաստանի թիմին:

Հաղթանակ տոնեցին Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին, իսկ Լևոն Արոնյանը ոչ-ոքիով ավարտեց պարտիան:

Ինչպես հայտնում է armsport–ը, Հայկ Մարտիրոսյանի պարտիան այս պահին բողոքարկվում է, քանի որ Zoom-ի խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:

Հիշեցնենք` օգոստոսի 21-ին առաջին առցանց օլիմպիադայի մեդալների համար պայքարի մեջ մտան 40 ուժեղագույն հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հայտնվել է միևնույն խմբում։

Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Եզրափակիչը տեղի կունենա «նոկաուտ» սկզբունքով։

Հուլիսի 25-ին մեկնարկած օլիմպիադային մասնակցում է 163 թիմ: Նրանք խաղում են վեց խաղատախտակների վրա։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են երկուական տղամարդ և կին, ինչպես նաև մինչև 20 տարեկան տղաներ և աղջիկներ։

 

Ըստ թեմայի

«Նոան» տխուր է. թիմը պարտվեց «Կայրաթին»
«Ալաշկերտն» էլ հետևեց «Նոային»․ Երևանում ավելի ուժեղ գտնվեց Մակեդոնիայի «Ռենովան»
Լևոն Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը քառորդ եզրափակիչում է
«Շիրակն» էլ հրաժեշտ տվեց Եվրոպայի լիգային
թեգերը:
Հնդկաստան, շախմատ, Հայաստան

Գլխավոր թեմաներ