22:01 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Հայաստանի բարձր որակավորում ունեցող մարզիկները ֆինանսական դժվարին վիճակում են։ Այս պայմաններում նրանք պատրաստվում են ամառային օլիմպիադային։ Կառավարությունը որոշեց շտկել իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, հավաքականների մարզիչներին ու բժիշկներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ գումարներ կտրամադրի` օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար։

Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Նախագիծը ներկայացնելով` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ներկա պահին ՀՀ բարձր վարկանիշ ունեցող մարզիկները բարդ ֆինանսական վիճակում են։ Ոչ պետական ֆինանսավորումը դադարեցվել է, պետական ֆինանսավորում առայժմ չկա։

«Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին ամսական խրախուսման վճար չի տրամադրվում, ինչն արվում էր նախկինում ոչ պետական այլ աղբյուրից։ Սակայն ամիսներ շարունակ դա դադարեցվել է, և մեր մարզիկներն ու մարզիչները ծանր կացության մեջ են  հայտնվել»,– ասաց Հարությունյանը։

Իրավիճակը շտկելու նպատակով ՀՀ կառավարությունն ընդունված որոշմամբ ամեն ամիս 232 000 000 դրամ գումար կհատկացնի մարզիկներին ու մարզիչներին` որպես սպորտային նպաստ։

Օլիմպիական խաղերում հաղթած մարզիկներն ամսական 500 000 դրամ կստանան. նոր կարգ է սահմանվել

Ինչ վերաբերում է ամառային օլիմպիադային, նախարար Հարությունյանը հայտնեց, որ դրան այսօր նախապատրաստվում են ՀՀ 6 մարզիկներ, որոնց հետ աշխատում են  1 գլխավոր և 2 այլ մարզիչներ։

Ըստ թեմայի

Ինչպես Հայրապետյանը Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ մեդալ նվաճեց մականախաղում
Ինչպես ստեղծվեց օլիմպիական արջուկը, կամ Միշան արդեն 40 տարի է՝ մեր ընտանիքի անդամն է
Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը շախմատի առցանց օլիմպիադային
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, փող, ՀՀ կառավարություն, Հայաստան, Օլիմպիական խաղեր, մարզիչ, մարզիկ

Գլխավոր թեմաներ