18:33 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
13010

ՀՖՖ–ի հրապարակած տեսանյութում օտարերկրացի ֆուտբոլիստները փորձում են հայերեն բառեր ասել։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկներ Սոլոմոն Ուդոն և Վբեյմար Անգուլոն 5 տարի է` ապրում ու խաղում են Հայաստանում։ Երկու ֆուտբոլիստներն էլ որոշել են ցույց տալ` որքան են տիրապետում այն երկրի լեզվին, որի հավաքականի կազմ են հրավիրվել վերջերս։

ՀՖՖ–ի հրապարակած տեսանյութում ֆուտբոլիստներին տարբեր նկարներ և այդ նկարներում պատկերված առարկաների բացատրությամբ բառեր են ցույց տալիս։ Սոլոմոնն ու Վբեյմարը գուշակում են` ինչ առարկա է պատկերված նկարում, ընդ որում` հաճախ չեն սխալվում։

«Բաժակ, տուն, հեռախոս, մարզադաշտ», – վստահ ասում են հավաքականի նորեկները։ Զարմանքն էլ արտահայտում են խոսակցական հայերենով. «Էս ի՞նչ ա, արա»։

Սոլոմոն Իմե Ուդոն հանդես է գալիս Երևանի «Արարատ» թիմի կազմում, իսկ Վբեյմար Անգուլոն` «Գանձասար–Կապանի»։ Երկուսն էլ Հայաստանում խաղում են 2015 թվականից։

Որ ֆուտբոլիստն ինչ համարի տակ հանդես կգա Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերում

Ըստ թեմայի

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ
Նոր հավելված, «որն ամեն ինչ գիտի» հայկական ֆուտբոլի մասին. մանրամասնում է համահեղինակը
Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է. Կապառոսը լավ խաղ է խոստանում
թեգերը:
տեսանյութ, հայերեն, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ