05:26 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
31410

Հայաստանի նորացված հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության մեկնարկային խաղում չկարողացավ դրական արդյունք ապահովել: Թիմի նորացված կազմը խաղային համագործակցության լուրջ խնդիր ուներ:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան մրցավեճում խաղի ելքը վճռեցին առաջին խաղակեսում մեր ընտրանու դարպասին նշանակված 11 մետրանոց երկու հարվածները: Էգզիան Ալիոսկին և Իլյա Նեստորովսկին ապահովեցին դաշտի տերերի հաղթանակը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի հավաքականների միջև առաջին հանդիպումը Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում շատ անհաջող սկսվեց մեր ընտրանու համար: Արդեն երրորդ րոպեին մեր տուգանային հրապարակում մրցավարը Վարազդատ Հարոյանի ու Էլիֆ Էլմասի միջև գնդակի համար պայքարում կանոնների խախտում նկատեց մեր ավագի կողմից, նշանակվեց 11 մետրանոց, և Էգզիան Ալիոսկին առաջ մղեց դաշտի տերերին:

Борьба за мяч между нападающим сборной Македонии Эгзияном Алиоски и армянскими футболистами Серобом Григоряном и Хореном Байрамяном в первом матче Лиги Наций УЕФА (5 сентября 2020). Скопье
© REUTERS / Ognen Teofilovski
Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա հանդիպում

Բաց թողած գոլից հետո մերոնք կորցրածը հետ բերելու փորձեր արեցին: Բայց մինչև ընդմիջում ևս մեկ անգամ մեր պաշտպանները սխալվեցին իրենց տուգանային հրապարակում: Էլիֆ Էլմասն այս անգամ օդային պայքարում կանոնները ստիպեց խախտել Հովհաննես Համբարձումյանին: Նորից 11 մետրանոց, ու նորից դիպուկ իրացում: Հայաստանի հավաքականի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Իլյա Նեստորովսկին:

Երկրորդ խաղակեսի սկզբում մեր թիմի կազմում կատարված փոփոխությունները Հայաստանի հավաքականի ներուժը առջևի գծում ավելացնելու նպատակ ունեին: Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանը իրոք ավելի սուր դարձրին մերոնց խաղը առջևի գծում: Երևում էր, որ առաջին խաղակեսում ձեռք բերածը լրիվ բավարարում էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Դժվար է ասել, թե ինչպես կավարտվեր խաղը, եթե Արտակ Գրիգորյանն օգտագործեր իր հիանալի հնարավորությունը: Խաղի ավարտին դեռ 16 րոպե կար: Բայց մեր կիսապաշտպանը շտապեց ու շեղ հարվածեց: Բալեկյանն էլ իր հերթին վրիպեց խաղի վերջին վայրկյաններին:

Այդուհանդերձ, որպես մխիթարություն հանդիպման վերջին րոպեին Տիգրան Բարսեղյանը 11 մետրանոցով հետ բերեց մեկ գնդակ: Բայց ժամանակն արդեն սպառվել էր: Համավարակից հետո անցկացված առաջին պաշտոնական խաղում Հայաստանի հավաքականի նորացված կազմը չարդարացրեց իրեն: Առաջին հերթին, ինչպես և սպասվում էր, մեր ընտրանու գործողություններում չկար խաղակցվածություն, հստակ համագործակցություն: Շատ ֆուտբոլիստներ առաջին անգամ էին տեսնում իրենց խաղընկերներին ու խաղում նրանց հետ: Իզուր չէ, որ Խորեն Բայրամյանը խաղաց մեկ խաղակես, նկատելի չէր Արշակ Կորյանը:

Հավաքականի խաղը կարգավորելու ու ավելի որակյալ դարձնելու համար այս կազմի համար շատ աշխատանք կա կատարելու: Համենայնդեպս այս պահին հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես է Խոակին Կապառոսը աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու։

Երեք օր անց՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Էստոնիայի ընտրանուն:

Ըստ թեմայի

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն է «նշել». տեսանյութ
Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ
«Ես երկար չմտածեցի». սերբ դարպասապահը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ
թեգերը:
ֆուտբոլ, Մակեդոնիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ