21:53 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Սեպտեմբերի 5-ին կայացած Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա խաղի ժամանակ 2։1 հաշվով Հայաստանը պարտվեց։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկ Խորեն Բայրամյանը վստահ է` հավաքականին առաջիկայում հաղթանակներ են սպասում։ Բայրամյանը նման կարծիք է հայտնել Instagram-ի իր էջում գրառում անելով և անդրադառնալով երեկ կայացած Հայաստան–Հյուսիսային Մակեդոնիա խաղում Հայաստանի պարտությանը։

«Նորամուտ... Չէի պատկերացնում, որ այն այսպիսին կլինի, բայց ոչինչ, սա ֆուտբոլ է։ Պետք է առաջ գնալ։ Վստահ եմ, մեզ հաղթանակներ են սպասում»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 5-ին կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան մրցավեճում խաղի ելքը վճռեցին առաջին խաղակեսում մեր ընտրանու դարպասին նշանակված 11 մետրանոց երկու հարվածները: Էգզիան Ալիոսկին և Իլյա Նեստորովսկին ապահովեցին դաշտի տերերի հաղթանակը։ Խաղն ավարտվեց 2:1 հաշվով:

«Տիգրան Մակեդոնացին» խոսեց հայերեն ու գնահատեց Հայաստան–Մակեդոնիա խաղը

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Էստոնիայի ընտրանուն:

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նորեկները հայերեն են խոսում. տեսանյութ
Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը
«Ես երկար չմտածեցի». սերբ դարպասապահը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ
թեգերը:
Մակեդոնիա, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ՀՖՖ, ֆուտբոլ, Խորեն Բայրամյան

Գլխավոր թեմաներ