23:53 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (312)
520 0 0

Սա իտալական ակումբի կազմում վերջին երեք խաղերի ընթացքում 31-ամյա հայ ֆուտբոլիստի արդյունքն է։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին տարբերվել է Ա սերիայի նոր խաղաշրջանի նախապատրաստական շրջանում իտալական «Ռոմայի» ստուգողական խաղերում։

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին

«Գայլերը» ստուգողական խաղ են անցկացնում «Կալյարիի» հետ։ Առաջին խաղակեսից հետո Մխիթարյանն ու իր թիմը պարտվում էր 0:2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պաուլո Ֆոնսեկայի խաղացողները երկու գնդակ ուղարկեցին դարպասը։ «Ռոմայի» երկրորդ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։ Սա «Ռոմայի» կազմում վերջին երեք խաղերում 31-ամյա հայ ֆուտբոլիստի երրորդ գոլն է։

Օգոստոսի վերջին Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել իտալական «Ռոմա» տեղափոխվելու մասին։

Նշենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը 1.5 տարի է անցկացրել Լոնդոնի «Արսենալում», որից հետո, 2019–ի սեպտեմբերին, տեղափոխվել «Ռոմա» վարձակալության իրավունքով։

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի կնքումն է «նշել». տեսանյութ

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (312)

Ըստ թեմայի

«Առաջին արձակուրդը». Հենրիխ Մխիթարյանը որդու հետ ծովում է. լուսանկար
Ո՞վ կհագնի Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը. ՀՖՖ–ն ներկայացրել է հավաքականի նորեկներին
«Կհանդիպենք»․ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում ողջունել է ռուս գործընկերոջը
թեգերը:
տեսանյութ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, գոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ