04:02 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի և ներկայիս շախմատային արքայի՝ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է գրավել Սենտ-Լուիսի շախմատային ակումբի կազմակերպած Chess 960 առցանց առաջնության ընթացքում։

Վերջին խաղային օրը՝ կիրակի ուշ երեկոյան, տեղի են ունեցել մրցաշարի եզրափակիչ երեք տուրերը։ Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի և ներկայիս շախմատային արքայի՝ նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ խաղերում։ Իսկ մի հանդիպման ընթացքում  Արոնյանը զիջել է ֆրանսիացի մրցակից Մաքսիմ Վաշիե-Լագրավին։

Մրցաշարի արդյունքներով` Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել` հավաքելով 5,5 միավոր։ Նա կես միավորով հետ է մնացել Կառլսենից և ամերիկացի Հիկարու Նակամուրայից, որոնք հավաքել էին 6-ական միավոր։

Սեպտեմբերի 11-13 անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարին մասնակցում էին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը, ինչպես նաև ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, ռուս Պյոտր Սվիդլերը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը և իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։

Ֆիշերի շախմատը կամ Chess 960-ը շախմատային խաղի տարբերակ է, որն առաջարկել է աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը։ Խաղաքարերի սկզբնական դասավորությունն ընտրվում է պատահական կերպով՝ սահմանափակումներով։ Խաղի կանոնները հիմնականում նույնն են, ինչ և դասական շախմատում։ Ֆիշերի շախմատում հնարավոր է 960 սկզբնական դասավորություն։

Երբ Պետրոսյանը շախմատ էր խաղում, նույնիսկ հանցագործները ռադիոընդունիչից չէին պոկվում

Ըստ թեմայի

Երկակի ստանդարտներ ՀՀ հավաքականի դեմ. Սերժ Սարգսյանը նամակ է գրել ՖԻԴԵ–ի նախագահին
«Ամոթ և խայտառակություն». հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին
Հայերին պարտված ճանաչեցին, հաղթանակը տվեցին Հնդկաստանին․ Գալյամովան՝ առցանց շախմատի մասին
թեգերը:
հաղթանակ, շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ