17:53 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
215 0 0

Համլետ Մխիթարյանը 1980-1987 թվականներին հանդես է եկել Երևանի «Արարատում» ՝ թիմի կազմում անցկացնելով 170 խաղ և խփելով 46 գոլ:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի «Սթորի» բաժնում հորը ՝ Համլետ Մխիթարյանին նվիրված գրառում է կատարել:

Instagram story Генриха Мхитаряна
Հենրիխ Մխիթարյանը հոր հետ

Այսօր` սեպտեմբերի 14-ին հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին կդառնար 58 տարեկան։

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ- 58»- գրել է Հենրիխը։

Instagram story Генриха Мхитаряна
Հենրիխ Մխիթարյանը հոր հետ

Համլետ Մխիթարյանը 1980-1987 թվականներին հանդես է եկել Երևանի «Արարատում»: Մայրաքաղաքային ակումբում նա անցկացրել է 170 հանդիպում ՝ խփելով 46 գոլ։

Instagram story Генриха Мхитаряна
Հենրիխ Մխիթարյանը հոր հետ

Համլետ Մխիթարյանը հանդես է եկել նաև Աբովյանի «Կոտայքում», Ֆրանսիական «Վալանսում» և Իսի լե Մուլինոյի «Արարատ» ակումբում:

Համլետ Մխիթարյանը մահացել է 1996թ.-ին, 33 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո:

Ըստ թեմայի

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ
«Կհանդիպենք»․ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում ողջունել է ռուս գործընկերոջը
Մխիթարյանը «Ռոմայի» կազմում երրորդ անընդմեջ գոլն է խփել. տեսանյութ
թեգերը:
Instagram, ծնունդ, շնորհավորանք, Համլետ Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ