10:14 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկությունում խմբային փուլ հասնելու համար «Արարատ-Արմենիային» դեռևս 2 հաղթանակ է հարկավոր։ Առաջին քայլն այդ ճանապարհին կարող է լինել վաղը։ Հայաստանի գործող չեմպիոնի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Նախորդ խաղում «Արարատ–Արմենիայի» գերկամային հաղթանակը ոգեշնչել ու սեփական ուժերի նկատմամբ հավատ է ներշնչել: Վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային ասուլիսում նման կարծիք հայտնեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 24–ին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի միակ ներկայացուցիչն այս մրցաշարում՝ «Արարատ-Արմենիան»,  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելու է սլովենական «Ցելյե» թիմին։

Արմեն Համբարձումյանը գտնում է, որ առաջիկա խաղում ևս հայկական թիմը հաղթելու լավ շանսեր ունի․«Եթե առաջիկա խաղին էլ մենք նույն նվիրվածությամբ խաղանք ու ցուցադրենք այն խաղը, որին ունակ ենք, կարծում եմ` հաղթանակի կհասնենք։ Անկասկած «Ցելյեն» ուժեղ թիմ է, բայց հաղթանակի հասնելու մեր հնարավորությունները պակաս չեն»,- ասեց Համբարձումյանը։

Խոսելով Հայաստանի գործող չեմպիոնի առաջիկա մրցակցի մասին` մեր թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Կամպանյան ընդգծեց, որ Սլովենիայի չեմպիոնը շատ հետաքրքիր ու բալանսավորված թիմ է։ «Համոզված եմ, որ տակտիկապես հետաքրքիր մրցավեճ է մեզ սպասվսում»,–ասաց նա։

Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» հետ խաղում «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ ստացավ Ալեքս Ջունիորը, որը ստիպված է լինելու բաց թողնել «Ցելյեի» հետ խաղը։ «Մենք ունենք մի քանի ֆուտբոլիստները, որոնք կարող են խաղալ պաշտպանության ձախ եզրում։ Չեմ կարող դեռևս ասել, թե ով դուրս կգա խաղադաշտ վաղը այդ դիրքում, բայց մենք ընտրության հնարավորություն ունենք», - ավելացրեց Դավիթ Կամպանյան։

Դիտարժան ֆուտբոլ. Հայաստան - Էստոնիա հանդիպումը` լուսանկարներում

Սեպտեմբերի 24-ին «Ցելյեի» հետ խաղում հաղթանակի հասնելու դեպքում «Արարատ-Արմենիան»  փլեյ օֆֆում հոկտեմբերի 1-ին մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմի հետ»։ Բայց այդ խաղի մասին խոսել և մտածել առայժմ մեր թիմի ոչ մարզիչը, ոչ էլ ֆուտբոլիստը չէին ուզում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում 4։3 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի «Ֆոլայյի» նկատմամբ։ Իսկ վաղը որակավորման արդեն երրորդ փուլում մեր թիմի մրցակիցը Սլովենիայի չեմպիոն «Ցելյե» թիմն է։

Ըստ թեմայի

Վարդան Մինասյանն այլևս «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչը չէ
«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» ֆուտբոլային հանդիպման ամենավառ և հիշարժան պահերը լուսանկարներով
«Խոստանում ենք հուսախաբ չանել». «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի Լյուքսեմբուրգի «Ֆոլային»
թեգերը:
հաղթանակ, Եվրոպայի լիգա, Ֆուտբոլի ԱԱ 2018, «Արարատ–Արմենիա»

Գլխավոր թեմաներ