00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյանը կգա՞ Հայաստան. ցանկում նրա անունն էլ կա

© Sputnik / Asatur YesayantsТренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины
Тренировка футболистов сборной Армении в преддверии матча отборочного тура Евро-2020 против сборной Греции (10 июня 2019). Афины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեք հանդիպում ունի, որոնցից երկուսը` Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում, մեկն էլ` ընկերական։ Հոկտեմբերի 7-ին Ալբանիայի ընտրանու հետ հանդիպումը կարելի է համարել նախապատրաստություն մյուս երկու պաշտոնական խաղերի համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն առաջիկա խաղերին նախապատրաստվելու համար 30 ֆուտբոլիստի է հրավիրել։ Բնականաբար, այդ ցուցակում է մեր ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины - Sputnik Արմենիա
Ամենաերիտասարդ ավագը, ռեկորդակիրը, ամենաթանկ տրանսֆերը. էլ ինչ նվաճումներ ունի Մխիթարյանը

Ազգերի լիգայի մրցաշարում մեր ընտրանին երկու հանդիպում է անցկացրել` սկզբում պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, հետո էլ առավելության հասնելով Էստոնիայի ընտրանու նկատմամբ։ Մեր խմբի հավաքականներից երկուսը՝ Վրաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան, այժմ ունեն չորսական միավոր։ Հետևաբար հոկտեմբերի 11-ին Վրաստանի հետ նախատեսված հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունի։ Այդ խաղում հաղթանակը խմբում վերջնական հաղթանակի հասնելու համար մեր ընտրանու համար պարզապես ունի առանցքային նշանակություն։

Անկասկած, մինչև վրացիների հետ խաղը Կապառոսը հնարավորություն կունենա փորձարկելու այն ֆուտբոլիստներին, որոնց հետ հույսեր է կապում Ազգերի լիգայի մրցաշարում։ Հենրիխ Մխիթարյանը Ազգերի լիգայի մրցաշարի ընտրական առաջին երկու խաղերին չի մասնակցել վատ մարզավիճակի պատճառով։ Բայց մեր ընտրանու առաջատարը դեռևս մեկ ամիս առաջ հավաքականի մարզչին խոսք էր տվել հոկտեմբերին անպայման միանալ թիմին։

Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին

Առաջիկա խաղերի համար հրավեր չի ստացել «Հոֆֆենհայմի» հարձակողական կիսապաշտպան Սարգիս Ադամյանը։ Իսկ ահա Գևորգ Ղազարյանը ապաքինվել է վնասվածքից։ Կարելի է ենթադրել, որ մեր փորձառու խաղացողների ու Մխիթարյանի վերադարձը ուժեղացնելու են հավաքականի ներուժը։ Չի բացառվում, որ հոկտեմբերի 7-ին Ալբանիայի հետ ընկերական խաղում մենք չենք տեսնի մեր թիմի իրական հնարավորությունները, որովհետև դժվար թե Կապառոսը ցույց տա իր թիմի բոլոր խաղաքարտերը։

Ավելացնենք նաև, որ հոկտեմբերի 11-ին` Վրաստանի խաղից հետո, մեր ընտրանին հոկտեմբերի 14-ին մրցակցի հարկի տակ կխաղա Էստոնիայի հավաքականի հետ, որին հաղթել է Երևանում 2։0 հաշվով։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Դարպասապահներ`

Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան),

Անատոլի Այվազով – «Ուրարտու»,

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»,

Սևակ Ասլանյան – «Փյունիկ»։

Պաշտպաններ`

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս),

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան),

Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան),

Վարազդատ Հարոյան – առանց ակումբի,

Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա),

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»,

Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»,

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»,

Անդրանիկ Ոսկանյան – «Վան»,

Ալիկ Առաքելյան – «Փյունիկ»։

Կիսապաշտպաններ`

Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա),

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա),

Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս),

Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան),

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան),

Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս),

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան),

Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա),

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»,

Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»,

Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»,

Սոլոմոն Ուդո – «Արարատ»,

Կարեն Մուրադյան – «Արարատ»,

Յուրի Գարեգինյան - «Նոա»,

Բենիկ Հովհաննիսյան - «Նոա»։

Հարձակվող`

Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան)։

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը, իսկ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 22:45-ին, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը:

Լրահոս
0