10:56 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
14201

Արցախում ընթացող պատերազմական գործողությունները փոփոխություններ են մտցնում նաև ֆուտբոլային խաղացանկում։

ԵՐԵՎԱՆ,  5 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին նախատեսված Հայաստան-Ալբանիա ընկերական հանդիպումը չեղարկվել է: Որոշումը կայացվել է ՈւԵՖԱ-ի կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:Բացի այդ առաջիկա 2-3 օրերի ընթացքում ֆուտբոլային եվրոպական գերատեսչությունը Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան հանդիպման մրցավայրը փոխելու որոշում կկայացնի։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը Ազգերի լիգայի մրցաշարում երկու խաղերից հետո երեք միավոր է վաստակել և խմբում երրորդ տեղում է, շատ կարևոր հանդիպում էր անցկացնելու Երևանում հոկտեմբերի 11-ին` մրցելով Վրաստանի ընտրանու հետ։ Այդ խաղի նախապատրաստվելու համար մերոնք հոկտեմբերի 7-ին ընկերական խաղ պիտի ունենային Երևանում Ալբանիայի հավաքականի հետ։

Մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ արդեն ժամանել էին Երևան և ուսումնամարզական հավաքն այսօր մեկնարկել էր Ֆուտբոլի Ավանի ակադեմիայում։ Ժամանած 20 ֆուտբոլիստներին ավելի ուշ միանալու էին նաև հրավիրված մյուս խաղացողները։ Սակայն ՈւԵՖԱ-ն որոշում կայացրեց չեղարկել Հայաստան-Ալբանիա խաղը։ Բացի այդ առայժմ հնարավոր չէ հասկանալ, թե որտեղ է անցկացվելու Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան պաշտոնական խաղը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյանը պաշտոնական էջը, ՈւԵՖԱ-ն այս պահին մշտադիտարկում է իրավիճակը և Հայաստան-Վրաստան հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի մոտ օրերս:

ՈւԵՖԱ-ի ներկայիս մոտեցմամբ, եթե որոշվի, որ Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացվելու է արտերկրում, ապա Ադրբեջանի հավաքականը ևս իր տնային հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ կանցկացնի չեզոք դաշտում:

Թորոսյանն Արցախում համակարգում է մարտական գործողություններից տուժածների բուժօգնությունը

Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ կառավարությունից ստացել էր Հայաստան-Ալբանիա և Հայաստան-Վրաստան հանդիպումը Երևանում անցկացնելու անվտանգության երաշխիքները, որոնք համապատասխան կարգով ուղարկվել էին ՈՒԵՖԱ։

Ըստ թեմայի

Թուրքիան շարունակական մատակարարումներով ձգտում է երկարացնել Ադրբեջանի զինուժի կյանքը
Տղամարդիկ առաջնագծում են, կանայք` ծննդատանը. Երևանում արցախցի փոքրիկներ են ծնվել
ՌԴ ավիաընկերությունները կանոնավոր չվերթերի թույլտվություն են ստացել դեպի 24 երկիր
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Ալբանիա, Վրաստանի Հանրապետություն, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ, ՈւԵՖԱ

Գլխավոր թեմաներ