10:09 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Հայաստանի ամենահաջողակ մարզիչ Վարդան Մինասյանն իր մարզչական կենսագրության մեջ առաջին անգամ 2014 թվականին է սկսել մարզել արտասահմանյան ակումբ`ղազախական «Տոբոլը»։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի- Sputnik. Ղազախստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն «Աստանան» բրիտանացի Պոլ Էշուորտի հեռանալուց հետո որպես ակումբի գլխավոր մարզիչ դիտարկում է մի քանի թեկնածություններ։ Sputnuk Արմենիայի տեղեկություններով` մի քանի թեկնածուների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։

«Աստանան» իր երկրի ընթացիկ առաջնությունում մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է, բայց ութ միավորով զիջում է առաջին տեղում ընթացող «Կայրաթին»։ Թիմը վերջին երկու խաղերում պարտություն է կրել, ընդ որում` 0։3 հաշվով զիջել է իր հիմնական մրցակից «Կայրաթին»։ Այս ամենի պատճառով էլ, ամենայն հավականականությամբ, աղկումբի ղեկավարությունը որոշել է նոր մարզիչ նշանակել այդ պաշտնում ժամանակավոր պաշտոնակատար Պոլ Էշուորտի փոխարեն։

Հայկական ֆուտբոլի ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանը, Հայաստանում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները ու ոչ մեկ անգամ։ Վերջին երկու տարիներին նրա գլխավորությամբ  «Արարատ-Արմենիան» երկու անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը և առաջինը հայկական ակումբներից հասավ մինչև Եվրոպայի լիգայի խաղարկության փլեյ օֆֆ։

UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին աջակցում է Արցախին. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Հայաստանի հավաքականը գլխավորելու տարիներին հենց Մինասյանի գլխավորությամբ մեր ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում արձանագրեց ամենամեծ առաջընթացը` տեղ գրավելով լավագույն հավաքականների առաջին 40 թիմերի շարքում։ Մեր ընտրանին նաև մի քանի տպավորիչ ու նույնիսկ պատմական հաղթանակներ տարավ` արձանագրելով ամենալավ արդյունքը։ Եթե Մինասյանը գլխավորի «Աստանան», ապա մենք կունենանք ևս մեկ թիմ, որին կերկրպագեն հայ ֆուտբոլասերները։  

Նշենք, որ  հուլիսի 17–ից Վարդան Մինասյանն այլևս «Արարատ–Արմենիայի» գլխավոր մարզիչը չէ։ Ֆուտբոլի 2018/19 թվականների Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրից հետո էր նա ստանձնել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը և երկու մրցաշրջան թիմին բերել Հայաստանի չեմպիոնական տիտղոսը:

Ըստ թեմայի

Վարդան Մինասյանը 2019 թ–ի լավագույն մարզիչ ճանաչվեց. ովքե՞ր են եռյակում
Գնահատենք ու հպարտանանք. Վարդան Մինասյանը Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել
Վարդան Մինասյանն ու Արաս Օզբիլիսն իրենց զորակցությունն են հայտնել հայոց բանակին
թեգերը:
մարզիչ, Վարդան Մինասյան, Ղազախստան, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ