22:53 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
164 0 0

Թբիլիսիում Ազգերի լիգայի Վրաստան – Հայաստան խաղից առաջ մամուլի ասուլիս են տվել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։

Երևան, 14 նոյեմբերի– Sputnik. Հենրիխ Մխիթարյանի և Խորեն Բայրամյանի բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականը վաղը Ազգերի լիգայի մրցաշարում անցկացնելու է առանցքային երկու հանդիպումներից առաջինը։ Վրաստանի ընտրանու դեմ մրցավեճում պարտվելու դեպքում մեր ընտրանին կզրկվի խմբում հաղթելու բոլոր հնարավորություններից։ Հետևաբար, հիմա մեր թիմը մտածում և պատրաստվում է հենց վրացիների դեմ խաղին։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։

«Հենրիխի բացակայության պայմաններում մեր թիմը պետք է համախմբվի, ու բոլորը իրենց խաղային դիրքերում պետք է իրենց դրսևորեն որպես առաջատար։ Մենք թիմային խաղով ու կարգապահությամբ պետք է կարողանանք հաղթահարել վաղվա խաղի արգելքները։ Ինչ մնում է արդյունքին, ապա ես հավատում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել և՛ Վրաստանի, և՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին» - նշեց Ղազարյանը։

Հերթական անգամ ընտրական խաղից առաջ տարբեր պատճառներով հնարավոր չի եղել ընտրել թիմի կազմի լավագույն տարբերակը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշեց, որ հաղթելու համար հարկավոր է գոլ խփել, և այդ առումով Սարգիս Ադամյանի ներկայություւնը կարող է ապահովել մեր թիմի արդյունավետությունը։

«Սարգիս Ադամյանի որականերով ֆուտբոլիստ ունենալը շատ կարևոր է մեզ համար։ Նա շատ լավ հարձակվող է, ու ունի որակներ յուրաքանչյուր պահի արդյունքի հասնելու համար։ Ես չեմ կարող ասել` ում ենք վաղը ընտրելու մեր մեկնարկային կազմերում. Սարգիս Ադամյանի՞ն, թե՞ Ալեքսանդր Կարապետյանին։ Դրա համար դեռ ժամանակ ունենք, կարևորն այն է, որ մենք ընտրության հնարավորություն ունենք»,-ընդգծեց Կապառոսը։

Նա նշեց, որ Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ խաղերում մեր ընտրանին կարողացավ առաջինը հասնել հաջողության, բայց հաղթանակի հասնել չհաջողվեց։

«Ռոման» չի թույլատրել Հենրիխ Մխիթարյանին միանալ ազգային հավաքականին

«Մենք ռեալ հնարավորոթյուն ենք ունեցել հաղթելու այդ խաղերում, բայց դե ֆուտբոլ է, և բոլոր խաղերն էլ իրարից տարբերվում են։ Բացառություն չէ նաև վաղվա հանդիպումը։ Վրաստանի հավաքականը ուժեղ մրցակից է, և մենք հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակցին ու նախապատրաստվել ենք վաղվա խաղին։ Կաշխատենք արդեն մրցակցին թույլ չտալ օգտվելու մեր սխալներից» - ասեց Կապարոսը։

Հիշեցնենք` Վրաստան - Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում: 3 օր անց Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Դիտարժան ֆուտբոլ. Հայաստան - Էստոնիա հանդիպումը` լուսանկարներում

Ըստ թեմայի

Ե՛վ մրցակիցներ, և՛ ընկերներ. հայերն ու վրացիները փորձելու են ապացուցել` ով է ավելի ուժեղ
Հայաստան-Վրաստան խաղն ավարտվեց. Ազգերի լիգայում ամեն ինչ առջևում է
Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»
թեգերը:
Գևորգ Ղազարյան, Խոակին Կապառոս, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ