10:32 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (116)
59 0 0

Շախմատիստը մրցաշարի նախնական փուլում, որին մասնակցել են ուժեղագույն գրոսմայստերներ, 8,5 միավոր է վաստակել։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Skilling Open-2020» շախմատի միջազգային առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է։ Արոնյանին հաջողվեց հաղթել իր մրցակից ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին (հաշիվը` 2,5:1,5)։

Հայ շախմատիստը նախնական փուլում, որին մասնակցել են 16 ուժեղագույն գրոսմայստերներ, հնարավոր 15 միավորից 8,5 միավոր է վաստակել։

Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող

Այդ փուլում, բացի Արոնյանից, խաղատախտակի առջև են նստել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան (երկուսն էլ՝ ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Ալիրեզա Ֆիրուջան (Իրան), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Գուջարատին Վիդիտը (Հնդկաստան), Լե Կուանգ Լիեմը (Վիետնամ), Դավիդ Անտոն Գիխարոն (Իսպանիա):

«Արցախը մերն է»․ Գեորգի Կարախանյանն իր հաղթանակը նվիրել է Արցախին

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 1,5 միլիոն դոլար է:

«Ռոմայի» մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները (116)

Ըստ թեմայի

Նաև լավ խոհարար է. Արոնյանի տորթը լավագույնն է ճանաչվել շախմատային մրցաշարում. տեսանյութ
«Մատ տեռորին». Արոնյանն ու ընկերները կրկին գումար են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
Հավատում եմ, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը. Լևոն Արոնյան
թեգերը:
մրցաշար, շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ