00:56 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Ֆուտբոլիստների թեկնածուների մեջ կան Իտալիայի «Ռոմա» ֆուտբոլային ակումբի Հենրիխ Մխիթարյանի, Գերմանիայի «Հոֆենհայմի» Սարգիս Ադամյանի, Դանիայի «Հոբրոյի» Էդգար Բաբայանի և այլոց անունները։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների մեջ կան Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Իտալիայի «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան  Հենրիխ Մխիթարյանի, Գերմանիայի «Հոֆենհայմի» խաղացող Սարգիս Ադամյանի, Դանիայի «Հոբրոյից» Էդգար Բաբայանի, «Գանձասար-Կապանից» Անգուլո Վբեյմարի, «Ռոստովից» Խորեն Բայրամյանի, «Աստանայից» Տիգրան Բարսեղյանի, «Ժիլինայից» Վահան Բիչախչյանի, «Ալաշկերտից» Արտակ Գրիգորյանի, «Տամբովից» Ալեքսանդր Կարապետյանի, «Խիմկիից» Արշակ Կորյանի, «Տամբովից» Վարազդատ Հարոյանի, «Անորտոսիսից» Հովհաննես Համբարձումյանի, «Կայրաթից» Կամո Հովհաննիսյանի, «Նեմանից» Գեղամ Ղադիմյանի, «ԱԵԼից» Գևորգ Ղազարյանի, «Արարատից» Կարեն Մուրադյանի, «Շախտյորից» Դավիթ Յուրչենկոյի, «Ալաշկերտից» Տարոն Ոսկանյանի, «Գյոթեբորգից» Անդրե Չալըշըրին  և «Արարատից» Սոլոմոն Ուդոն։

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի 2020–ի լավագույն մարզչի թեկնածուներն են՝ «Արարատ» ՖԱ մարզիչ ՎարդանԲիչախչյանը, «Արարատ-Արմենիայի» մարզիչներ Վարդան Մինասյանն ու Դավիդ Կամպանյան, «Ալաշկերտի» մարզիչ Եղիշե Մելիքյանը, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը, ԲԿՄԱ–ի մարզիչ Ռաֆայել Նազարյանը։

Քվեարկությանը կարող են մասնակցել միայն լրագրողները։ Քվեարկությունը պետք է ուղարկել thebest@ffa.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00–ը:

Նշենք, որ 2011-2019 թվականներին լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։ 2019-ի լավագույն մարզիչը եղել է Վարդան Մինասյանը։

Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի»` ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները
Խորեն Բայրամյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
թեգերը:
ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ