03:13 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
367 0 0

Ավելորդ հուզմունքն ու լարվածությունը թույլ չտվեցին Արսեն Հարությունյանին իրեն առավելագույնս դրսևորել ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակիչում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանին չհաջողվեց դառնալ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող։ Գոտեմարտի մեկնարկից մի քանի վայրկյան անց հայ ըմբիշը պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին։

Այն, որ Արսեն Հարությանը կարող էր պարտվել եզրափակիչում, իհարկե հնարավոր էր, բայց որ կպարտվի 50 վայրկյանում, դժվար էր հավատալ։ Հայ ըմբիշը երկու վրիպում թույլ տվեց ու ակնթարթորեն պարտվեց Ռուսաստանցի Զաուր Ուգուևին 0։10 հաշվով։

Աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևն այս մրցումների հաղթողի հիմնական հավակնորդն էր 57 կգ քաշային կարգում։ Բայց Արսեն Հարությունյանն էլ իր ելույթներով արդեն վաղուց ապացուցել է, որ իր քաշային կարգում լավագույններից մեկն է։

Հարությունյանը շատ ոգևորված մոտեցավ գոտեմարտին, շտապեց ու անմիջապես շանս տվեց մրցակցին։ Իսկ Ուգուևը նման հնարավորություն ձեռքից բաց չի թողնում։ Այսպիսով` Արսեն Հարությունյանը նվաճեց աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալը։

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում է

Չնայած Հարությունյանի պարտությանը, Հայաստանի հավաքականը դեռևս կարող է ոսկե մեդալ վաստակել, քանի որ 65 կգ քաշային կարգում եզրափակիչում է Վագեն Թևանյանը, որի մրցակիցն է լինելու Իսմայիլ Մուժուկաևը։

Մրցումների ավարտից մեկ օր առաջ ըմբաշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է չորս մեդալ։ Բացի Արսեն Հարությունյանից, արծաթե մեդալակիր է դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոնյանը։ Բրոնզե մեդալ են վաստակել հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը և ազատ ոճային Արման Անդրեասյանը։

Նշենք` դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կայանում է որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրքին. նա աշխարհի անհատական գավաթի եզրափակիչում է

Ըստ թեմայի

Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
թեգերը:
ըմբշամարտիկ, մեդալ, ըմբիշ, Արսեն Հարությունյան

Գլխավոր թեմաներ