03:36 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
452 0 0

Հայաստանի հավաքականը ավարտեց իր ելույթները ազատ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում։ Հայ ըմբիշներից վերջինը գորգ դուրս եկավ Վազգեն Թևանյանը, որը 65 կգ քաշային կարգում վիճարկեց չեմպիոնի կոչումը։

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի – Sputnik.  Բելգրադում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ քաշային կարգ) հիանալի գոտեմարտ անցկացրեց ու, 9։1 հաշվով հաղթելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուժուկաևին, հռչակվեց մրցաշարի հաղթող։

Վնասվածքից երկար ապաքինվելուց հետո Վազգեն Թևանյանը փայլուն մրցաշար անցկացրեց Բելգրադում։ Անցկացրած հինգ գոտեմարտերից ոչ մեկում հայ ըմբիշի առավելությունը կասկած չէր հարուցում։ Եզրափակիչում էլ նա իր գործողություններով պարզապես անակնկալի բերեց մրցակցին, որը 1։1 հաշվի ժամանակ արդեն իրեն վստահ էր զգում։

Սրընթաց անցման միջոցով Վազգենը հայտնվեց մրցակցի թիկունքում ու, գլորելով Մուժուկաևին, իրար հետևից վաստակեց ութ միավոր` վերջակետ դնելով գոտեմարտին։ Ամբողջ մրցումների ընթացքում Թևանյանը հինգ գոտեմարտերում վաստակեց ընդհանուր 43 միավոր` մրցակիցներին տալով ընդամենը 3։

61կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը 1/8 եզրափակիչում 8։7 հաշվով դժվարին հաղթանակի հասավ Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի նկատմամբ, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Աբասհաջի Մագոմեդովին։ Քանի որ Մագոմեդովը հասավ եզրափակիչ, Պապիկյանը ստացավ սփոփիչ գոտեմարտերի իրավունք։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտի ճանապարհին հայ ըմբիշը 5։1 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովի նկատմամբ ու երրորդ տեղի համար գոտեմարտում մրցեց արգենտինացի Ալեխանդրո Դեստրիբաթսի հետ։ 5։2 հաշվով հաղթեց արգենտինացին։

Այսպիսով Հայաստանի հավաքականն անհատական աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց հինգ մեդալ։ Վազգեն Թևանյանի ոսկե մեդալից բացի, արծաթե մեդալակիր են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոնյանն ու ազատ ոճային Արսեն Հարությունյանը։ Բրոնզե մեդալ են վաստակել հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը և ազատ ոճային Արման Անդրեասյանը։

Ինչու Բերեզովսկուն չհաջողվեց իրագործել «Փյունիկի» հետ կապված ծրագրերը․ բացառիկ հարցազրույց

 

 

Ըստ թեմայի

Մխիթարյանը փոխել է «Ռոմայի» դեմքը. ինչ է գրում միջազգային մամուլը հայ ֆուտբոլիստի մասին
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին
Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան
թեգերը:
ըմբշամարտիկ, Վազգեն Թևանյան

Գլխավոր թեմաներ