16:18 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (343)
45 0 0

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը ներկայացված ֆուտբոլիստների ցանկում 16 անուն կար։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հավաքելով 133 միավոր` Հայաստանի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 10-րդ անգամ է արժանանում այս կոչմանը:

79 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

25 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: 

4-րդ հորիզոնականում է Վարազդատ Հարոյան («Տամբով», Ռուսաստան), 5-րդում`  Դավիթ Յուրչենկոն («Շախտյոր» Կարագանդա,Ղազախստան), 6-րդում` Սարգիս Ադամյանը («Հոֆֆենհայմ», Գերմանիա), 7-րդում` Կարեն Մուրադյանը («Արարատ»), 8-րդում` Խորեն Բայրամյանը («Ռոստով», Ռուսաստան), 9-րդում` Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»)։

Տասնյակը եզրափակում է Արշակ Կորյանը («Խիմկի», Ռուսաստան)։

«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (343)
թեգերը:
ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ