18:18 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
156 0 0

1996 թվականից Գիլոյանն աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես լրագրող և մեկնաբան։

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik․ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Գիլոյանը ծնվել է 1970թ–ին Ախալքալաքում։

1993 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում:

Մինչև 1995 թվականը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ։ 1995-2000 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

«Լո՞ւրջ եք ասում». ԿԳՄՍ նախարարը պատասխանում է իր հրաժարականը պահանջողների հարցերին

1995 թվականին աշխատել է «Նորք» հեռուստատեսության «Լուրերի» բաժնում` որպես լրագրող։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես լրագրող և մեկնաբան։

Ըստ թեմայի

Հովհաննես Շողիկյանն ու Կարեն Գիլոյանը մասնակցեցին SputnikPRO նախագծին
Երևանում բասկետբոլի Եվրասիական լիգա կանցկացվի. ովքե՞ր են բարձր պահելու Հայաստանի պատիվը
Ալավերդյան. «Բավականին վճռական ենք տրամադրված միջազգային մրցաշարին»
թեգերը:
փոխնախարար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Կարեն Գիլոյան

Գլխավոր թեմաներ