18:21 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
266 0 0

Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում էր 1,5: 2,5 հաշվով:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ամփոփել է իր մասնակցության արդյունքները «Airthings Masters» շախմատային առցանց մրցաշարում։

Facebook-ի իր էջում Արոնյանն իր շան հետ արված լուսանկար է հրապարակել ու գրել. «Դա լավ պայքար էր, Պոնչիկ։ Հաջորդ անգամ մենք բոլորին կհաղթենք, խոստանում եմ։ Շնորհակալություն աջակցության համար»։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը երեկ ավարտված «Airthings Masters» մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրեց։

Եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Հունվարի 2-ին կայացած խաղի առաջին կեսից (չորս պարտիա) հետո Արոնյանը զիջում էր 1,5: 2,5 հաշվով: Հայաստանցի գրոսմայստերը չորրորդ պարտիայում պարտվեց սպիտակ խաղաքարերով, երեք պարտիա ոչ–ոքի ավարտեց:

Հունվարի 3-ին կայացել է խաղի երկրորդ կեսը։ Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել առաջին և երրորդ պարտիաներում, իսկ երկրորդում պարտվել է:

Airthings Masters. Լևոն Արոնյանը զիջում է եզրափակիչ խաղի առաջին կեսից հետո
Քառորդ եզրափակիչում Արոնյանը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային (2,5:1,5, 2:0), իսկ կիսաեզրափակիչում՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 3:1, 2:1:

«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը ստանում է 60 000 դոլար:

Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

Ըստ թեմայի

«Շատ շախմատ». Լևոն Արոնյանը շախմատային խոշոր մրցաշարի է մասնակցում
Լևոն Արոնյանը Skilling Open-2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարի քառորդ եզրափակիչում է
«Սիրում եմ քեզ». շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտնել է մոր մահվան մասին
թեգերը:
Լևոն Արոնյան, շախմատ

Գլխավոր թեմաներ