16:18 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (343)
102 0 0

Երիտասարդ ֆուտբոլիստն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոման» համատեղ աշխատելու պայմանագիրը կերկարաձգեն ևս մեկ տարով։ Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն է հայտնել տեղեկությունը` Twitter–ի իր էջում գրառում կատարելով։

​Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում:

Նշենք, որ Մխիթարյանը նախորդ տարվա սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա»։

Երիտասարդ ֆուտբոլիստն A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է:

Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:

Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Մխիթարյանը «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն է. տեսանյութ

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (343)

Ըստ թեմայի

«Մենք պետք է հաղթենք այս խավարին». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերին
Հենրիխ Մխիթարյանը կրկին փայլում է. Իտալիայի առաջնությունում նա հերթական գոլն է խփել
Հենրիխ Մխիթարյանը հերթական մրցանակն է ստացել իտալական «Ռոմայում»
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Պայմանագիր, ֆուտբոլիստ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ