12:08 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
49 0 0

33-ամյա հարձակվողի համաձայնագրի մանրամասները հայտնի չեն։ Կարապետյանը համալրեց ակումբի կազմը ազատ գործակալի կարգավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Տամբովի» և «Սոչիի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանը պայմանագիր է կնքել «Արարատ–Արմենիայի հետ», այս մասին տեղեկանում ենք Սոչիի ակումբի Instagram–յան էջից։

Նշվում է, որ Կարապետյանը միացել էր ակումբին 2019 թվականի հունիսի վերջին Սլովենիայում կայացած հավաքների ժամանակ, որտեղ ընկերական 3 խաղերում 4 գնդակ է ուղարկել դարպասը։ Հավաքից վերադառնալուց հետո խաղացողի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրվել, որի ժամկետն ավարտվում էր այս ամառ։

Սոչիում անցկացրած տարիներին Ալեքսանդրը մասնակցել է 22 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

«Շնորհակալություն, Կարա», – սոցցանցում գրառմանը կից գրել են նախկին թիմակիցները։

Նորության մասին Instagram–ի իր էջում հայտնել է նաև Կարապետյանի նոր ակումբը։

Նորակոչիկին ողջունելով` «Արարատ–Արմենիայում» հիշեցրել են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում Կարապետյանը 19 խաղ է անցկացրել` դառնալով 6 գոլի հեղինակ։

«Արարատ–Արմենիայի» հետ 33-ամյա հարձակվողի պայմանագրի մանրամասները դեռ չեն հայտնում։ Կարապետյանը համալրել է ակումբը ազատ գործակալի իրավունքով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Տիգրան Հակոբյան

2020/21 խաղաշրջանում Կարապետյանը «Տամբովի» կազմում 17 խաղ է անցկացրել և երեք գնդակ ուղարկել դարպասը։

Ըստ թեմայի

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են ֆուտբոլիստներ
Հայաստանի ու Ռուսաստանի ֆուտբոլի չեմպիոնները կխաղան Դուբայում
թեգերը:
Հայաստան, ֆուտբոլ, Ալեքսանդր Կարապետյան

Գլխավոր թեմաներ