22:03 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը դանիական «Հոբրո» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2017 թվականից:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Ռիգայի ֆուտբոլային ակումբում: Ֆուտբոլիստը խզել է կապերը դանիական «Հոբրո» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2017 թվականից:

Ըստ տեղեկությունների` Բաբայանն ինքն է վճարել իր հրաժարագինը`«Հոբրոյի» հետ պայմանագիրը խզելու համար:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Էդգար Բաբայանը 9 հանդիպում է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ «Ռիգան» Լատվիայի գործող չեմպիոնն է, իսկ փետրվարի սկզբին ԱՄԷ-ում այս հավաքականը հսկիչ հանդիպումներ անցկացրեց հայկական երկու թիմերի հետ: «Ռիգան» 5:0 հաշվով հաղթեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» և 0:1 հաշվով զիջեց Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»:

Սուքիասյանները նվաճում են Ավստրիան. Երվանդը լավագույն հարձակվող է, Դավիթը` դարպասապահ

Ըստ թեմայի

Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել
թեգերը:
ֆուտբոլ, Լատվիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ