10:37 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
21610

Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում տխուր էր, նա մի քանի անգամ շեշտեց, որ առանց Լևոն Արոնյանի Հայաստանի շախմատի հավաքականի համար դժվար կլինի բարձր ցուցանիշներ արձանագրել։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ է գրոսմայստեր Լևոն Արոնյանի որոշումից՝ Հայաստանում մնալու կամ ԱՄՆ տեղափոխվելու վերաբերյալ։

«Ես այսօր խոսել եմ Լևոնի հետ, գիտեմ՝ ինչ է որոշել։ Բայց ճիշտ չի լինի, որ ես խոսեմ դրա մասին։ Նա ասել է, որ կարտահայտվի իր որոշման վերաբերյալ, բոլոր հարցերին կպատասխանի», - ասաց Լպուտյանը։

Լրագրողների ճշտող հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ Արոնյանը մնացել է Հայաստանի հավաքականում, Լպուտյանը ասաց, որ նման բան չի ասել և կրկին խնդրեց սպասել Արոնյանի արձագանքին։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը տխուր էր, մի քանի անգամ շեշտեց, որ առանց Լևոն Արոնյանի Հայաստանի շախմատի հավաքականի համար դժվար կլինի բարձր ցուցանիշներ արձանագրել։

«Հեշտ չի փոխարինել Արոնյանին։ Լևոնի պես շախմատիստներ հազվադեպ են ծնվում, և դրանք գանձեր են շախմատային աշխարհի ու մեր երկրի համար», - ասաց Լպուտյանը։

Նա նշեց, որ շախմատի ֆեդերացիայում Արոնյանի հարցով քննարկումներ եղել են, որոնց նա ներկա չի եղել։ Հարցը քննարկվել է նաև ֆեդերացիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանի հետ։

«Եթե Լևոնը ցանկանա տեղափոխվել, ֆեդերացիան ոչինչ չի կարող անել», - ասաց ֆեդերացիայի փոխնախագահը։

Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Լևոն Արոնյանը որոշել է տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու հանդես գալ ԱՄՆ շախմատի հավաքականի կազմում։ Շախմատիստի մայրը՝ Սեդա Արոնովան, արձագանքելով տարածվող լուրերին Facebook-ում գրել էր, որ իր որդին հազարապատիկ ավելի վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

«Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել», - գրել էր նա։

Հիշեցնենք՝ Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող։ 2001 թվականից Լևոնը բնակվում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը շախմատային աշխարհում։

Ըստ թեմայի

Մրցանակային ֆոնդը`100.000 ԱՄՆ դոլար. Լևոն Արոնյանը կմասնակցի առցանց միջազգային մրցաշարի
2 հաղթանակ, 2 պարտություն և մեկ ոչ-ոքի. Արոնյանն արագ շախմատի հեռավար մրցաշարի մասնակից է
Լևոն Արոնյանը պարտվեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավին
թեգերը:
Սմբատ Լպուտյան, Լևոն Արոնյան, շախմատ

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    123
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    416
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    110