17:49 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա իր ակտիվում ունի 11 խաղ եւ մեկ գոլ:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Լատվիայի չեմպիոն «Ռիգան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ, ով նախկինում խաղում էր Դանիայում, տեղեկացնում է ArmSport-ը։

Էդգարը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 28-ին Բեռլինում (Գերմանիա): Վաղ տարիքում Բաբայանը տեղափոխվել է Դանիա: Էդգարը Հայաստանի և Դանիայի քաղաքացի է:

Կիսապաշտպանը 180 սանտիմետր հասակ ունի և դանիական «Ռանդերս» ակումբի սանն է: «Ռանդերսի» հետ Էդգարն անցկացրել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի առաջին չորս մրցաշրջանները: Բաբայանը իր նորամուտը նշել է Դանիայի Սուպեր լիգայում 18 տարեկան հասակում:

2016/2017 Բաբայանը «Հոբրոյի» հետ դարձավ Դանիայի առաջնության առաջին դիվիզիոն չեմպիոն: «Հոբրո» թիմում Բաբայանը դարձավ թիմի առաջատարներից մեկը և երեք լիարժեք մրցաշրջան խաղաց բարձրագույն լիգայում: Դանիայի Սուպերլիգայում Բաբայանը մասնակցել է 107 խաղի, խփել 13 գոլ ու կատարել 19 գոլային փոխանցում:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա իր ակտիվում ունի 11 խաղ եւ մեկ գոլ: Էդգարը մեկ խաղ է անցկացրել նաև Դանիայի Մ 20 հավաքականում:

87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի՞ «Յուվենտուս»
«Փյունիկ» - «Զենիթ» ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում
թեգերը:
Հայաստան, Լատվիա, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ