10:14 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում Հարոյանը մասնակցել է 55 խաղի` դառնալով 2 գոլի հեղինակ:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի, տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը:

Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ և մարզվում էր վերջին օրերին: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Մինչ այս Հարոյանը հանդես էր գալիս ռուսական «Տամբով»-ում, որը ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեց:

Հիշեցնենք, որ ղազախական «Աստանա»-ի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կազմում Հարոյանը մասնակցել է 55 խաղի` դառնալով 2 գոլի հեղինակ:

Ըստ թեմայի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Տիգրան Հակոբյան
«Արարատ» ֆուտբոլային թիմը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»
87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է
թեգերը:
ֆուտբոլ, Ղազախստան, Վարազդատ Հարոյան

Գլխավոր թեմաներ