22:38 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:

2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում:

2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում:

2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը նոր ակումբ է տեղափոխվում

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

Ըստ թեմայի

«Արարատ» ֆուտբոլային թիմը ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»
87 համարի ֆուտբոլիստը, կամ Ալեքսանդր Կարապետյանն արդեն «տանն» է
«Երազանքը» հաղթեց. արցախցի ֆուտբոլիստների ու ռուս խաղաղապահների ընկերական հանդիպումը
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ