06:16 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Աշխարհահռչակ թենիսիստուհին կարծում է, որ ամբողջ մրցաշարի ընթացքում լավ է խաղացել։ Իրեն հաջողվել է լավ խաղալ Նաոմի Օսակեի հետ ճակատագրական խաղի առաջին գեյմը, բայց հետո ինչ-որ բան այնպես չի գնացել:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արցունքներով հեռացել է ասուլիսի սրահից։ Պատճառն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունն է, գրում է Championat.ru–ն։

Ուիլյամսը 3:6, 4:6 հաշվով պարտվել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակեին:

«Այս օրը մեծ ձախողում է ինձ համար։ Ես շատ սխալներ եմ թույլ տվել և պարզագույն սխալներ»,–ասել է Ուիլյամսը։

Նշենք, որ նա իր կարիերայի ընթացքում 7 անգամ հաղթել Է Ավստրալիայի բաց առաջնությունում։

Ասուլիսի վերջում Սերենան արտասվել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վատ խաղացել։

«Ես չգիտեմ, թե ինչու։ Հերի՛ք է արդեն»,–ասել է Սերենան ու արցունքներով լքել ասուլիսի սրահը։

​2021 թվականի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում Նաոմի Օսակեն կհանդիպի Կարոլինա Մուխովի (Չեխիա) – Ջենիֆեր Բրեյդիի (ԱՄՆ) խաղի հաղթողի հետ:

Սերենա Ուիլյամսը ճանաչվել է տասնամյակի լավագույն կին մարզիկ

Ըստ թեմայի

«Սերենա Ուիլյամսի հարվածը». Թայսոնը մարզում է անցկացրել Օհանյանի կնոջ համար. տեսանյութ
Սերենա Ուիլյամսը դստեր հետ կերպարանափոխվել է, Օհանյանը՝ հիացել
Սերենա Ուիլյամսը թենիսի Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան է դուրս եկել
Հայերն այդպիսի գիծ ունեն. Սերենա Ուիլյամսը խոսել է հայ ժողովրդի մասին
թեգերը:
Պարտություն, թենիս, ասուլիս, Սերենա Ուիլյամս

Գլխավոր թեմաներ